Ինչու է ձգձգվում Տեր-Պողոսյանի վիրահատությունը
Ինչու է ձգձգվում Տեր-Պողոսյանի վիրահատությունը Փետրվար 01, 2012 | 15:07

Որքան էլ հանրությունը դեմ լինի, օրենքի պահանջն է, և մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հնարավոր է հայտնվի ազատության մեջ:

Այս պահին նա գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար չէր հրապարակում հիվանդանոցի անունը: Ավելի ուշ պարզվեց, որ նա գտնվում է  Միքաելյան հիվանդանոցում: Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է պահանջում, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:
Վիրահատությունը ձգձգվում է. Բժիշկը հայտարարել էր թե` այն կկատարվի երկուշաբթի – երեքշաբթի: Իսկ այսօր ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Տեր Պողոսյանին դեռ չեն վիրահատել:

Թե ինչ արդյունք կտա վիրահատությունը առայժմ պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», նախնական տվյալներով համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը:

Իսկ կառավարության թիվ 825 որոշման մեջ հիշյալ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. Յ-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ, և այլն: Ասել է թե`Մանկապիղծ դատապարտյալի ազատությունը 7 սարի հետևում չէ:

 

32

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր