ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը
ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը Հունվար 30, 2012 | 13:15

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, նշելով որ կա արդեն որոշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորելու մասին, իսկ համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են:

Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե`  ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գալստյանն ասել է.«Պարոն Օսկանյանի մասնակցության մասով տեղեկատվությունն այս պահին ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել»:

30

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր