Ջհանգիրյանը արտոնյալ քաղբանտարկյալ էր Հունվար 27, 2012 | 10:25

“Առավոտը” գրում է, թե նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից  հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ում գտնվող նրա գործից նորություն կա՞, և արդյոք համաձայն է ՀԱԿ-ի ներկայացուցչի հնչեցրած տեսակետի հետ, որ նրանք, ովքեր ՄԻԵԴ-ից հետ են վերցնում իրենց բողոքը, դադարում են համարվել քաղբանտարկյալ:

«Պարոն Հացպանյանը նախ ճշտեց, արդյոք խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի ասածին, երբ ճշտեցինք, որ՝ այո, ասաց.«Եթե Գագիկ Ջհանգիրյանն է բնորոշում մարդու քաղբանտարկյալ լինել կամ չլինելը, պետք է ողբամ պարզապես»:

Ապա մանրամասնեց.«Ես Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին նույն հարկի վրա քաղբանտարկյալ եմ եղել, իմ դուռը մշտապես փակ է եղել, նույնիսկ փոքրիկ պատուհանս բաց չի եղել, իսկ Գ. Ջհանգիրյանի խցում երբեւէ երկաթյա դուռը փակ չի եղել: Ինձ թեկուզ մեկ ժամով չէին  հանում զբոսանքի, Ջհանգիրյանը 24 ժամ զբոսանքի էր: Տեսակցություններն ինձ համար արգելված էին, նրա մոտ ամեն օր 10 հատ տեսակցություն էր լինում: Իմ հայրը մահացավ, ինձ չթողեցին գնամ եկեղեցում մի հատ մոմ վառեմ, նրա մայրը մահացավ, հինգ օրով գնաց թաղմանը մասնակցեց: Ես դեռ էդ ժամանակ էի ուզում հասկանալ, ուզում էի այս ամենի մասին հրապարակել. ես էլ եմ քաղբանտարկյալ, էս մարդն էլ է քաղբանտարկյալ, հապա ինչո՞ւ ենք այսքան տարբեր վիճակում, ինչո՞ւ են մեր նկատմամբ այդքան տարբեր վերաբերվում այս իշխանությունները: Ես շատ կուզեմ, որ յուրաքանչյուր քաղբանտարկյալ իր կյանքը, այդ ժամանակաշրջանը պատմի, հասցնի հասարակությանը, դա մեր պարտքն է: Բանտում ես օրագիր էի պահում, պիտի հրապարակեմ իմ օրագիրը: Երբ իմ օրագիրը հրապարակվի, ինձ թվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը էլ Հայաստանում չի ապրի»,- գրում է «Առավոտ»-ը:

14

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր