Երբ զվարճանքը դառնում է հանցանք ի լրումն
Երբ զվարճանքը դառնում է հանցանք ի լրումն Հունվար 27, 2012 | 18:44

Հունվարի 25-ին 28-ամյա մի աղջիկ ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ  «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի 2 տարբեր անձնական անկետաներով անհայտ անձինք հունվարի 11-ից սկսած կապի են դուրս գալիս իր հետ և պահանջում 250.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ կտարածեն ինտերնետ ցանցում և իր ընկերական շրջապատում:

Այս արարքը հաջորդել է այն բանին, երբ աղջիկը ծանոթանալով վերոհիշյալ անձի հետ, նրա հետ մտերմացել է և օնլայն հարաբերություններ հաստատել: Ըստ նախնական տվյալների նա սկզբում վախեցել, ու գումարը փոխանցել է դատապարտյալի ուղարկած անձի միջոցով, ապա` դիմել է ոստիկանությանը:

Նույն օրը բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի մի վարորդ, որի մոտից հայտնաբերվել է աղջկա կողմից փոխանցած 250.000 դրամը, ինչը վերջինս պետք է փոխանցեր այլ անձի:

Ինչպես պարզվել է, այդ անձը նախկինում 5 անգամ դատապարտված, ներկայումս կալանավայրերից մեկում հերթական պատիժը կրող 37-ամյա մի տղամարդ է, որին տաքսու վարորդը շորթված գումարը պետք է փոխանցեր նրա հոր միջոցով:Սակայն չի հասցրել. ոստիկանությունը  չի հրապարակում դատապարտյալի անունը, պատճառաբանելով նախաքննության շահերը:

Արդեն նշել ենք, որ նրան իր լուսանկարներն ուղղարկել է աղջիկը, որն էլ հետո տղամարդն օգտագործել է շորթման նպատակով: 

Քիչ առաջ  լրացվեց մեր ունեցած տեղեկությունը. դատապարտյալն, իրոք, գտնվում է Սևան ՔԿՀ -ում: Նա 1976 թվականին ծնված Արտակ Աբրահամյանն է, որը 5 -րդ անգամ դատապարտվել է 177 հոդվածի 2 մասի 3-րդ կետով (բնակարանային գողություն):

 

160

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր