Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ամփոփել է 2011թվականը.
ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ:
Խորհրդակցությունը նախագահել է ՀՔԾ պետի տեղակալ Մ. Մաթեւոսյանը: Տարեկան աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների` 2011թ. ընթացքում ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնցից 69-ը՝ 131 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Կասեցվել է` 4-ը, կարճվել՝ 41-ը, միացվել՝ 14-ը, ուղարկվել այլ մարմին` 44-ը, անավարտ է մնացել՝ 21-ը:
Ավարտված քրեական գործերով պատճառված 4 մլրդ 786 մլն 429 հազար 882 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 908 մլն 711 հազար 882 դրամը կամ 22,7 տոկոսը: (Ի դեպ, արձանագրված 4.7մլդ վնասից 3.9 մլդ գոյացել է չորս քրեական գործերով, որոնցով դատի է տրվել 18 անձ:
Եթե նկատի ունենանք, որ վնասի վերականգնման եւ քաղհայցի ապահովման նպատակով մեղադրյալների գույքի վրա քննիչների կողմից 3 միլիարդ 358 միլիոն դրամի հաշվարկով կալանք է դրվել, ապա վերականգնումը կազմում է 99.9 տոկոս:
Ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր:
Վարույթում քննված 193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից` 23-ը՝ 47 անձի նկատմամբ (33-ը` պաշտոնատար անձ), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 33 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների եղել են՝
1. ոստիկանության աշխատակիցներ՝ 16-ը,
2. ՊԵԿ աշխատակիցներ` 4-ը,
3. ՏԻՄ (մարզպետարանի) աշխատակիցներ` 4-ը,
4.ՔԿՀ աշխատակիցներ՝ 2-ը,
5. ԱԻՆ աշխատակիցներ՝ 2-ը,
6. ԱԱԾ աշխատակից՝ 1-ը,
7. «Հայինկասացիայի» աշխատակիցներ`4-ը,
Ընդ որում, քննվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել բազմադրվագ հասարակական մեծ հնչեղություն ստացած քրեական գործեր, որոնցից են, օրինակ, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Ոստիկանության ՊՊՎ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանի կողմից 2007-2011թթ. ընթացքում խարդախությամբ` մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ մյուսների կատարած հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործի նյութերով հարուցվել են մի քանի գործեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից կառուցվող` Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 շենքից, Բաբաջանյան 25/1 եւ Նորաշեն 37 հասցեներում կառուցվելիք շենքերից բնակարաններ տրամադրելու պայմանագրեր են կնքել բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ պատրվակով նրանցից ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումարներ, իսկ բնակարաններն հետագայում իրացրել այլ անձանց:
Խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ բնակարաններ վաճառելու եւ ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակներով հափշտակվել է բազմաթիվ քաղաքացիների` ընդհանուր 2 մլրդ 475 մլն 425 հազար 269 դրամ արժողությամբ գույքը, չարամտորեն խուսափել են 50 մլն 784 հազար 820 դրամ հարկերը վճարելուց:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ շուրջ 663 մլն 158 հազար300 դրամի կամ 1 մլն 746 հազար դոլարի վնաս: Արգելանք է դրվել նաեւ 2 մլրդ 865 մլն 243 հազար դրամ եւ 291 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի վրա:
2011թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ 6 անձի վերաբերյալ ուղարկվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կոռուպցիոն բնույթի հանցագործության դասական օրինակ հանդիսացող մեկ այլ քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը, նույն բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանը եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը ՃՈ պետ Մարգար Օհանյանի հանձնարարությամբ 2009 թվականի հունվարից 2011 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման քարտերով եւ ծախսի վերաբերալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել եւ ձեւակերպել, թե ՃՈ հիշյալ սպայական գումարտակներին հատկացվել ու ծախսվել է 2 մլն 480 հազար720 լիտր բենզին, սակայն փաստացի բաշխել են ընդամենը 1 մլն 906 հազար 300 լիտր, իսկ տարբերություն կազմող, 197 մլն 3 հազար 60 ՀՀ դրամ արժողությամբ 574 հազար 420 լիտր բենզինը կտրոնների տեսքով հանձնել են վերջինիս, որը նա յուրացրել է: Կատարած հանցանքի համար մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի եւ գործն ուղարկվել է դատարան:
Կան նաեւ այլ օրինակներ: Այդուհանդերձ՝ Հատուկ քննչական ծառայությունը համոզված է, որ կոռուպցիայի հաղթահարումը հանդիսանում է տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր գրավական, այն պահանջում է իրավապահ մարմինների համատեղ եւ ներդաշնակ աշխատանք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել եւ համագործակցել խնդրո առարկայով զբաղվող մյուս պետական մարմինների հետ ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված կոռուպցիայի դեմ պայքարին:
«Կատարված դրական աշխատանքների հետ մեկտեղ` Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում, անշուշտ, կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ, որոնք, ցավոք, կրում են շարունակական բնույթ եւ գրեթե մնացել են անփոփոխ: Մասնավորապես՝ առանձին դեպքերում լինում են քրեական գործերով նախաքննության ձգձգումներ կամ հանցագործություն ծնող պատճառների ոչ լիարժեք բացահայտում»,- նշել է Միրզոյանը:
11
- 16:43Վարկած ակումբը վերսկսում է իր աշխատանքը
- 15:30Գալուստ Սահակյանը վրաերթի է ենթարկվել
- 12:02Հրդեհ գարեջրի գործարանում
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 15:34«Հանրապետությունը» դուրս եկավ ՀԱԿ – ից
- 15:14Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենը ինքնասպան է եղել
- 13:26Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել չորս հայ դեռահասներ. 2 զոհ, 2 վիրավոր
- 10:54Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սամվել Ալեքսանյանի` խնջույքի հրավերին
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
