Հաջորդ շաբաթ կկայանա ՕԵԿ-ի առաջին համագումարը, ոմանց հիասթափություններ են սպասում Հունվար 25, 2012 | 11:11

Թերթի տեղեկություններով` առաջինն իր «քարտերը» բացելու է եւ առաջինը համագումար է անելու «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակն ու որոշ մանրամասներ, թե ումով, երբ եւ ինչպես է մասնակցելու ընտրություններին: «Հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կայանալու է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու են այդ հարցերը: Նախնական տվյալներով` հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Եվ հրապարակվելու են մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները: Մեր աղբյուրն ասում է, որ ոմանց հիասթափություններ են սպասում»,-գրում է «Հրապարակ»-ը:

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր