Այսօր չինական հորոսկոպի 12 փուլից կազմված լուսնային նոր տարվա, կամ Վիշապի տարվա առաջին օրն է:
2012 -ին շատ հարգի է կարմիրը:Կարմիր գույնը երջանկության և բարգավաճման գույնն է:Այն իշխանություն ու ջերմություն է խորհրդանշում:
2012 թ – ը հաջողություն կբերի նրանց, ում զինանոցում երեք տեսակի «զենքն» կա. դիվանագիտություն, իմաստություն և հավատարմություն:
Տարին խոստանում է լինել շահավետ ժողովրդի երկու` գրեթե հակառակ բնագավառի ներկայացուցիչների` ստեղծագործող և բիզնեսով զբաղվողների համար:
Առաջինները հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքները, մյուսները` օգտվելով բարենպաստ հանգամանքներից պիտի ավելացնեն իրենց կապիտալը:
Չնայած դրան, իրավիճակը ընդհանուր առմամբ, կլինի չափազանց լարված ու ճգնաժամային: Բացի այդ սպասվում է հակամարտող կողմերի հնարավոր հետևանքներ, սակայն այս հարցում կանխատեսումները անշնորհակալ են.իրական հստակություն կլինի միայն տարվա կեսին:
Սակայն աստղագետները պնդում են, որ ճգնաժամը, չի կարող ծրագրերը լքելու և նպատակներից հետ կանգնելու պատճառ լինել: Էներգիայով լեցուն և համառ մարդկանց համար, որոնք պատրաստ են գնալ դեպի նպատակը և խոչընդոտների հաղթահարումը, կանխատեսվում է` ինչքան ավելի արագ ընթացք, այնքան ավելի լավ արդյունք:
Տարին միանշանակ հաջող է. Առավել հարմար է հիշարժան գործեր կատարելու համար: միայն հիշեք, որ չպետք է չարաշահել Վիշապի բարությունը և փորձել նսեմացնել ուրիշներին.
Վիշապը շքեղ է, սակայն ցուցամոլություն չի սիրում: Ընդհակառակը` որքան ավելի շատ ջանք ու եռանդ`այնքան մեծ պարգև. Անապահովները պետք է որոնեն ուժեղ հովանավոր:
Տարին կնշանավորվի մի շարք խոշոր ծրագրերով, հնարավոր են ինչպես անհավատալի անակնկալներ, մեծ հաղթանակ, այնպես էլ մեծ անհաջողություններ:
2012-ի ընդհանուր միտումները կարող են ամփոփվել հետեւյալ կերպ.
• Տարին չի հանդուրժում ծուլություն, կեղծիք ու գոռոզություն.
• Տարի կլինի պայծառ, նույնիսկ շքեղ, կյանքի կկոչվեն մի շարք խոշոր ծրագրեր.
• Տարին կբերի բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք կարող են լուծվել ժամանակի մեջ. Կարևորը հաստատակամությունն է.
• Տարվա ընթացքում կարող ենք և պետք է ազատվենք այն խնդիրներից, որոնց արմատներն անցյալում է ու ստի վրա հիմնված.
2012 – Գարուն – իրադարձություններով լի կլինի, թե բիզնեսի, և թե`անձնական ոլորտներում:
Ամառ – կպահանջվի առավելագույն ուշադրություն շրջապատի և մերձավորների նկատմամաբ: Տարվա այս եղանակը կներառի մեծ հավանականություն հակամարտությունների, ինչպես ընտանեկան, այնպես էլ մտերիմների շրջանում:
Հակամարտությունները կարող են լրջորեն բարդացնել անձնական կյանքը, եթե ուշադրության պակաս լինի հարազատների` նրանց նկատմամբ, ովքեր դրա կարիքը ունեն: Դուք կարող եք և պետք է վերականգնեք հաղորդակցությունը: Պետք է փնտրել ընդհանուր հիմք և ձգտում հաշտության ու փոխըմբռնման:
Աշուն – Ողջ տարվա ընթացքում ամենախաղաղ ու հանգիստ ժամանակը:
Ձմեռ – խոսելով տարվա մասին ընդհանրապես, չենք կարող բաց թողնել մարգարեական մի իրադարձություն, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 21 – ին:
Ըստ տարբեր ուսմունքների, այդ օրը կամ ելակետ կլինի առավել կատարյալ` նոր դարաշրջանի, կամ վերջակետ կդրվի մարդկային զարգացմանը. Սրան չհավատացողներ կան, սակայն ըստ կանխատեսումների, 2012 թվականի դեկտեմբերի 21-ը շատ ծանր օր է սպասվում. այն կլինի սթրեսային և մարդիկ նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կունենան:
Այս հարցում համամիտ են բոլոր ուսմունքների գիտակները և աստղագետները:
181
- 13:14Ծխախոտը` ընդդեմ գեղեցկության
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
