Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Թեև նախընտրական շրջանը հագեցած է ջղագրգիռ ռեակցիաներով, կեղտոտ ինտրիգներով և բարոյական բոլոր նորմերը ոտատակ անելով ու ամեն քայլափոխին ֆանտաստիկ բլեֆներ են հյուսվում, այնուամենայնիվ ամեն քայլափոխի ճշմարտության նոր բացահայտումներ են լինում` հաճախ շատերի կամքից անկախ: Նույնիսկ միսթիկ մակարդակով:
Պայթում են բոլոր քաղաքական փուչիկները: Այսպես, շատերը հասցրեցին «ղժժալ» ՕԵԿ-ի ամանորյա նվեր – ընտրակաշառքի վրա, քանի որ այն հագեցած էր բավականին անորակ ապրանքով ու հետն էլ կուսակցական քարոզչական նյութը այնքան շատ էր, որ ակամա հիշեցնում էր աղանդավորների բուկլետները: Ի դեպ, նրա չար բախտից, թե պատահմամբ, նաև «Հայացք»-ի կայքէջում հայտնվում է լուր, որ «Կյանքի խոսք» աղանդի Քանաքեռում կառուցվող մեծ ու շքեղ շենքի տարածքում արդեն բազմիցս տեսել են Արթուր Բաղդասարյանին…
Չգիտենք` դրա շուրջ կկրկնվի՞ արդյոք «Մարկո Պոլո» ռեստորանում գաղտնաձայնագրման հետևանքով ծագած վաղեմի պատմությունը, բայց մի բան պարզ է, որ ՕԵԿ-ի գործերը «բուրդ» են. Զորօրինակ, այդ հույժ օրինաստեղծ կուսակցության առաջնորդի նկարը որոնելիս «Google»-ի որոնողական համակարգը «ԱԽՔ» բառի վրա ավելի շատ է արդյունքներ բերում, քան անուն-ազգանունի վրա…
Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 2008-ին փակցրած պիտակը իսկական թուղթուգրի ազդեցություն թողեց և, Կարապետիչի ասած, այդ պիտակը նույնիսկ ժավելով չի լվացվի: Բայց Տեր-Պետրոսյանի թիմակիցներն էլ լուրջ խնդիրներ ունեն, և օրինակ Լևոն Զուրաբյանի աչքին ամեն ինչ հանրահավաք է երևում. «Երջանիկ եմ ողջունել այս հանրահավաքը, ներողություն եմ խնդրում` հավաքը»,- 100% համամասնական ընտրակարգին նվիրված ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ասաց նա…
Սակայն ուրիշ հետաքրքիր բաներ էլ եղան: Չորեքշաբթին ավարտվեց իսկական գարնանային անձրևով, իսկ սկսվել էր նրանով, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվեց, իսկ մեկ օր անց կալանավորվեց 48-ամյա Աշոտ Ավետիսյանը, որը հանրությանը քաջածանոթ է որպես Բանգլադեշցի Համո: Պատճառը` որ «սամասուդ» էր արել մի տաքսիստի, որը պատահմամբ մի թեթև հարվածել էր իր 888 «գոլդ» համարանիշով թանկարժեք ավտոմեքենային…
Հանրությանը մամուլից հայտնի են նրա իրականացրած անպատիժ բեսպրեդելի որոշ դրվագները: Այսպես` 2004թ. ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ Բանգլադեշցի Համոն ղեկավարում էր սափրագլուխների այն խմբին, որը հանրահավաքի կազմակերպիչների վրա ձվանետում էր իրականացնում, իսկ այնուհետ ջարդուխուրդ էր արել այն լրագրողների ֆոտո- և տեսախցիկները, որոնք նկարահանում էին այդ հանցագործությունը:
2005 թվականի փետրվարի 4-ին Բանգլադեշցի Համոն ակտիվ մասնակցություն ունեցավ երկու հանցավոր խմբավորումների միջև տեղի ունեցած և մարդկային կյանքեր խլած «ՏԷՑ-ի կռուգի ճակատամարտին», որի ընթացքում միայն թնդանոթներն էին պակաս: Համոն դրա համար ստացավ ընդամենը պայմանական պատիժ:
Ըստ մամուլի, 2010 թվականին Տիգրան Մեծ պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և փախուստի դիմել: Չնայած այդ քաղաքացին մահացավ` «888-անոց գոլդ տղա» Համոն որպես Գագիկ Ծառուկյանի սանիկ դրա համար ընդամենը տուգանք վճարեց: Եւ այդպես շարունակ…
Սակայն հունվարի 18-ին նրան բերման ենթարկեցին Արաբկիրի բաժանմունք ու «փակեցին»: Իհարկե, Համոյին թվում էր, թե տաքսիստը ոչինչ է նրա «ԲՄՎ X-6» մակնիշի 08ՈՕ888 համարով ավտոյի համեմատությամբ, բայց այս անգամ Ծառուկյանի սանիկ լինելը հակառակ արդյունք տվեց, ու նրան ձերբակալեցին, իսկ 888-անոց թանկարժեք ավտոմեքենան տարան տուգանային հրապարակ:
Ի դեպ, այդ 888-անոց «բեսպրեդելշչիկից» հրապարակավ հրաժարվել է ԲՀԿ-ի մամլո խոսնակը. պաշտոնապես հայտարարվել է, որ նա կուսակցական երբևէ չի եղել և երբևէ չի ծառայել որպես թիկնապահ: Բայց միաժամանակ Բաղդասար Մհերյանը դեռ չգիտեր`ձերբակալությունը քաղաքական աստառ ունի, թե ոչ: Իհարկե, հանրությունը մի բոլ կզվարճանա, եթե Բանգլադեշի Համոյին հանկարծ քաղբանտարկյալ հռչակեն, ինչը բացառել չի կարելի: Եթե ԲՀԿ-ի հետ առնչված «պլանքաշներին» հավաքելու անցյալ տարվա օպերացիայի մասին խոսվում էր, որ դա ավելին է, քան զուտ ոստիկանական սովորական գործ, և ԲՀԿ-ի վրա ճնշման ձև է, ապա կուսակցության առաջնորդի սանիկի կալանքի դեպքում ավելի հետաքրքիր քաղաքական ձևակերպումներ կլինեն: Դե, եթե Գագիկ Ջհանգիրյանի պես մեկն իրավունք ուներ կոչվելու քաղբանտարկյալ, ապա Համոն նրա համեմատ ահագին անմեղ է…
Ինչևէ, Համոյի կալանքով դեղին, իսկ միգուցե նաև`կարմիր քարտ է ցույց տրվել 888 սերիայի համարանիշներով շքեղ ավտոմեքենաներ սիրող ամբողջ թիմին: 888 թիվը, որը երկու տասնամյակ համարվում էր այդ օլիգարխիկ կլանին հաջողություն բերող թիվ, մի տեսակ թալիսման, կարծես թե այլևս կորցրել է իր պահպանիչ զորությունը: Ի դեպ, թվերի մոգական հատկությունների մեծն գիտակ Պյութագորասը 888-ը համարում էր Տիեզերական ձմռան թիվ, որը խորհրդանշում է կեղծավորության, բռնակալության, նաև`ոսկու պաշտամունքի դարաշրանը: Հնդկաստանում այդ` 2600 տարի տևող դարաշրջանը կոչում էին Կալի-Յուգա, իսկ Հայաստանում, Իրանում, Հունաստանում, Հռովմեական կայսրությունում` Ձկների դարաշրջան: Այժմ, ըստ թաքնագետների, արդեն մի քանի տարի է, ինչ ավարտվել է Ձկների դարաշրջանը և սկսվել է նոր` Ջրհոսի դարաշրջան, որը շատ ավելի հրեղեն է ու դինամիկ: Թե ինչ կբերի դա մեր երկրին մասնավորապես ընտրությունների պահով` դրա ականատեսը կլինենք բոլորս, բայց կեղծիքի ու ստի պակասելու ցավոտ գործընթաց հաստատ կլինի: Ու նաև նույն` տվյալ դեպքում նշանառության տակ գտնվող ԲՀԿ-ից էլ արագորեն կմաքրվեն պատեհապաշտները, ում հետաքրքրում է բացառապես ԲՀԿ առաջնորդի կարողությունից օգտվելը… Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
119
- 22:09Զգուշացիր… «Ֆեյսբուքից»
- 12:38Խորհրդարանական ընտրությունների ամենասև էջը
- 15:12Ընտրությունները բոցերի մեջ
- 13:42ՇունուԳելլափի բաժին դառնաք, կամ մեկ շաբաթ` մինչև բախումնե՞ր…
- 12:00Կիբերհանցագործությունների նախընտրական սև շուկան
- 12:28Նախընտրական համացանցային պատերազմի զինվորներն ու գեներալները
- 18:19Նախընտրական «շուստրիության» ազգային առանձնահատկությունները
- 22:12Վայելենք հայոց աբսուրդի թատրոնը
- 23:08Քաղաքական պուպսիկների ու ընտրացուցակների մասին
- 22:14Ամեն ինչ թափանցիկ է, պարոնայք երդվյալ ատենակալներ
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
