Մեկ ժամվա փոխարեն 20 րոպե` վարորդ դառնալու համար
Մեկ ժամվա փոխարեն 20 րոպե` վարորդ դառնալու համար Հունվար 19, 2012 | 12:02

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրահանգեց էլ ավելի պարզեցնել վարորդական իրավունքի ստացման ընթացքը:

Վարչապետը գտնում է, որ այն տրամադրելու համար, նախկին մեկ ժամվա փոխարեն այժմ պետք է պահանջվի առավելագույնը քսան րոպե:

Վարչապետը ասաց նաև, որ այսօր այլևս պարտադիր չէ մեքենայի տեխնիկական զննման կնիքի առկայությունն և պետավտոտեսուչներն իրավունք չունեն վարորդներից պահանջել այն.«Քաղաքացին իր ֆինանսական պարտականությունները կատարելով՝ կարող է հանգիստ այն փակցնել մեքենայի վրա»:

 

55

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր