Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները մտահոգել է մերոնց: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:
Այսօր մի խումբ մտավորականներ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ կմեկնեն Թբիլիսի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Նշված հարցի հետ կապված մենք իրարամերժ տեղեկություններ ենք ստանում: Այդ պատճառով հարցը ՀՀ վարչապետի հետ քննարկելուց հետո, որոշվեց որ պետք է մեկնեն մտավորականները: Չկա որևէ մեկը, որ մտահոգ չէ այս հարցով»,- ասաց նա:
Այնքան էլ պարզ չէ, թե ՀՀ մշակույթի նախարարը որտեղից կարող է ընդամենը տեղեկություներ ստանալ և այն էլ իրարամերժ, եթե ազգային արժեքների պահպանմանը կոչված կառույցի ղեկավարն է և տիրապետում է իշխանական լծակների:
Պողոսյանն ասաց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե տարիներ շարունակ ՀՀ կառավարությանն առաջարկվել է գնել տուն-թանգարանը:
Նա խոստացավ պարզաբանել բոլոր հարցերը մի քանի օր հետո, երբ պատվիրակությունը կվերադառնա Վրաստանից։
«Միայն վերջին ժամանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան մարդկանց կողմից։ Սակայն հնարավոր գնորդը չի կարողանա տարածքը օգտագործել որևէ բանի համար, եթե չգնի այն հատվածը, որն այսօր պատկանում է Թումանյանի ընտանիքին: Շատ կարևոր է, որ ընտանիքը երբևիցե չմտածի վաճառելու մասին»,- ասաց մշակույթի նախարարը:
26
- 17:57Բազմազանության շքերթը` հայրենասիրական երգերի ներքո
- 12:52Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
