Եւս մեկ խորհրդավոր մահ
Եւս մեկ խորհրդավոր մահ Հունվար 19, 2012 | 17:03

Երեկ` ժամը 15.30-ինՍուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը: Վերջիս մահացել է քացախաթթվի լուծույթի` էսենցիայի թունավորումից, այս վարկածը հաստատել են նաև ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական  ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր.Օր  110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ինչպես բոլոր նման դեպքերում`երեկ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ասլիկյանը էսենցիայով թունավորում ախտմորոշմաբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել ժամը 12.35-ին: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ենթասպային: Նրան բուժկենտրոն են տեղափոխել են տանից:  Կինը հայտնաբերելով  արյունահոսող ամուսնուն, տեղափոխել է նրան վերը նշված բժշկական կենտրոն:

Այս պահին կասկածյալներ և ձերբակալվածներ չկան:

130

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր