Մահացել է Ռոզի Վարդը
Մահացել է Ռոզի Վարդը Հունվար 16, 2012 | 19:28

Հունվարի 14 –ին 89տարեկանում,  մահացել է Ֆրանսիական թատրոնի դերասանուհի հայազգի  Ռոզի Վարդը: Այս մասին Ֆրանս – Պրես գործակալությանը  հայտնել է նրա ամուսինը, Պիեռ Բադելը.

ՌոզիՎարդն աշխատել է Ժան Վիլարի լեգենդար Ազգային ժողովրդական թատրոնում:
1985  1993 թ. Ռոզին  նկարահանվել է Ֆրանսիայում հայտնի հեռուստաշոուներում :Դերասանուհին խաղացել է ֆիլմաշարերում, որը հեռարձակվել են  շ (Ֆրանսիա 2).հեռուստաընկերության եթերում:

Նրա իրական անունը Նվարդ Մանուելյան է: Ծնվել է Թուրքիայում 1923 թ. նա երեխա էր, երբ, ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա.

1971 – ից Ռոզին աշխատել է  Փարիզում թատրոններում. Նա եղել է ֆրանսիական կոմեդիայի թատրոնի (Comédie française)առաջատար դերասանուհիներից մեկը:.

Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ` ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնյոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ:

Հայ  հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ նա հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան-Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից:

 

 

26

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր