Քիլլերը սխալվե՞լ է
Քիլլերը սխալվե՞լ է Հունվար 16, 2012 | 11:57

Հունվարի 14-ին Կրասնոյարսկում քիլլերի կողմից սպանվել է հայազգի Հովհաննես Սահակյանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ սպանվածը 17 տարեկան էր:Սահակյանը վերջերս էր տեղափոխվել  Կրասնոյարսկ եւ ընդունվել տեղի համալսարան: Նա սովորում էր առաջին կուրսում: Երիտասարդ հայաստանցին նաև սամբոյի սպորտի վարպետի թեկնածու էր:

Հանցագործության հիմնական վարկածներից մեկն այն է, որ երիտասարդը դարձել է պատվիրված սպանության պատահական զոհ, քանի որ մեքենան պատկանել է խոշոր գործարարի ընտանիքին: Սահակյանը եղել է մի գործարարի տանը, ում հետ մտերիմ էր իր ընտանիքը:Երիտասարդը երեկոյան բակ է դուրս եկել մեքենան տաքացնելու նպատակով: Մեքենան պատկանել է նրան հյուրընկալած ընտանիքին, որոնց մոտ էլ նա ժամանակավորապես ապրում էր:

Լրատվամիջոցների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երիտասարդը բացել է «Lexus»-ի հետեւի դուռը: Նրա վրա կրակել են 2 անգամ` թիկունքից, ապա և գլխին: Անհայտ անձը անհետացել է դեպքի վայրից: Ըստ նախնական տվյալների` երեկոյան նրան խնդրել են իջնել բակ ու տաքացնել տանտիրոջ «Լեքսուսը»:

Վարկած է շրջանառվում, որ քիլլերը շփոթել է Սահակյանին «Լեքսուսի» տիրոջ հետ:

 

11

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր