Ոստիկանությունը տեղեկացնում է
Ոստիկանությունը տեղեկացնում է Հունվար 16, 2012 | 16:28

Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում.

Հունվարի 16-ից Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը. մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետև իրավախախտում կատարած վարորդներն  ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց կատարած իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանությանwww.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը կնշվի կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:

Ոստիկանությունը բոլոր վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

24

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր