Ես Լալայի ֆանատն եմ
Ես Լալայի ֆանատն եմ Դեկտեմբեր 31, 2011 | 23:50

Նա պառկում է հողին, ու հողը նրան պաշտպանում է, նա ասֆալտի արքայադուստրն է, հողի դուստրն է, երկրի դուստրն է, հայ ժողովրդի դուստրն է` գենդերը ժխտող ոչ այնքան մենթալ հայեցի համադրություններով իր մեջ` քնքնուշ ու հաստատակամ, փափուկ ու կտրուկ, հանդուրժող ու անհանդուրժող, կանացի ու կամային

Լալան իմ պայքարի ընկերն է:


Լալան շատերին է օգնել: Օրինակ` Նառային`կույր աղջկան, որ որոշել էր երեխա ունենալ: Նառան այսօր ասում է. «Լալան չլիներ, ոչ երեխես կլիներ, ոչ էլ էս տունը կունենայի»: Լալան հետեւողականորեն հասել է նրան, որ Նառային հանրակացարանում սենյակ են տվել, երեխան էլ առողջ մեծանում է…

 

 

Լալան ամենուր է, ուր կա անարդարություն` «Բանակն իրականում» նախաձեռնության ակցիայի ժամանակ

 

 

Կինը պետք է կանգնի տղամարդու դեմ, որպեսզի ազատագրվի...

 

 

Լալան բանակային ոչ եղբայր ունի, ոչ տղա ունի, նրա հետ բանակը անձնապես չի առնչվում, բայց Լալան է գնում զոհված զինվորների մայրերի հետ կառավարության շենքի դիմացին կանգնում

 

 

Լալան էնքան բաներով է ինձանից տարբերվում, որ…բայց եւ իմ կյանքի ամենակրիտիկական պահերին ներկա է եղել իմ կողքին, ասում է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին

 

 

Ասֆալտին սոլիդար նստելը երբեմն «բերում» է քաղմաս, որտեղից Լալային դիմավորում են ընկերներն ու բարեկամները

 

 

Լալային դիմավորում են ընկերներն ու բարեկամները

 

 

Լալային անընդմեջ զանգում են... Լալայի հետ կարող ա երկար չշփվես, չհանդիպես, հեռու լինես, բայց հենց մի բան պատահի, առաջինը կզանգես Լալային, որովհետեւ առաջինը ինքը մտքիդ կգա, ասում է Կարեն Հակոբյանը

 

 

Լալան չի սիրում նկարվել, միայն` եթե շատ պետք է ընկերոջը ☺☺☺

 

 

Լալա Ասլիկյանի տեսակը ուրիշի հաջողությամբ ուրախացող տեսակ է: Ես Լալայի ֆանատն եմ:

 

Սվետլանա Անտոնյան

14

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր