Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներից լավագույնի համբավ ունի Հրազդանի հիվանդանոցը:
Սևանից ու շրջակա բնակավայրերից բուժման, ծննդաբերելու, բուժզննման, մի խոսքով բոլոր խնդիրներով մարդիկ գնում են Հրազդան:
Չնայած Սևանի հիվանդանոցի բուժղեկավարության ջանքերով պատկերը ահագին փոխվել է, սակայն Հրազդանի հիվանդանոցում թե, սարքավորումները թե, պայմանները անհամեմատ ավելի լավն են քան մյուսներինը:
Ինչով է դա պայմանավորված. մեր ունեցած տեղեկություններով Հրազդանի հիվանդանոցով հետաքրքված է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամայանը: Նրա հովանավորությամբ է կադրերով ու անհրաժեշտ պարագաներով հարստացվում բուժհիմնարկը: Չենք ուզում հավատալ, որ մարզի մյուս հիվանդանոցների ներկայիս տխուր վիճակը պահապանվում է միտումնավոր, սակայն, որ Հրազդանի հիվանդանոցը, որի մասին նույնիսկ ասում են, թե` արդեն Աբրահամյանի սեփականությունն է, գտնվում է արտոնյալ վիճակում, ակնհայտ է:
Ելնելով ամենատարրական տրամաբանությունից, առաջնայինը պետք է լիներ Սևանի քաղաքային հիվանդանոցը. գտնվելով Ճամբարակ Գավառ, Մարտունի, Դիլիջան բնակավայրերի ճամփաբաժանում, այն կրում է վթարների ժամանակ առաջին բուժօգնության, ամռանը` նաև լճափնյա տարածքում միջադեպերի հետ կապված պատասխանատվության ու ծանրության ողջ բեռը:Սակայն հիվանդանոցին բավարար ուշադրություն այս էլ քանի տարի է, չի հատկացվում:
Հ.Գ.Այսօր ևս ժամը 17.31-ին Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել.բախվել են ԳԱԶԵԼ- ը և էլի երկու ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ և երկու տուժած:
27
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
- 14:12Տղամարդիկ ավելի հաճախ են գործում ինքնասպանություն, իսկ կայանք ավելի շատ փորձում.Հոգեբան
- 13:02Ստեփանավանում կայծակից մարդ է մահացել
- 6:01«ՄաՄաՍյու»` «Staps For Life» Ֆրանսիայում
- 12:22Պատահար Ֆուչիկի փողոցում
- 11:356 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել երկու տղամարդ
- 17:04Վահրամ Սահակյանը ուղեղի բորբոքո՞ւմ է ստացել
- 14:41Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
