ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը:
Հիշյալ որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Գապբնակշին» ՍՊ ընկերության միջև 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության անունից վերցնելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական և ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու և ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին և շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաև արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց և խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նյութերի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի «Խարդախությունը» 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Դրանք նույնպես դատախազության հանձնարարությամբ կուղարկվեն քննչական գլխավոր վարչություն` հարուցված քրեական գործի հետ համատեղ ընթացք տալու համար:
Հ. Գ. Հետաքրքիր է, որ և այս հաղորդագրության մեջ, և քաղաքապետարանի տվյալներում նշված չէ այն մարդու անունը, որին իրականում պատկանում է ընկերությունը:
29
One Response to Ո՞ւմ է պատկանում«Գապբնակշին» ՍՊ-ն
Մեկնաբանել
- 18:56«Փարվանան» կրկին քեֆի մեջ է
- 11:08Երկրաշարժ Աշոցքում` 3-4 բալ ուժգնությամբ
- 12:12ՀՀԿ-ում խառն են
- 19:05Սուրեն Զոլյանը դիմում է գրել՝ պրոֆեսորի աշխատանքից ազատվելու համար
- 17:09Նախընտրական ծրագրերի էկզոտիկան
- 14:48Տիկին Վալերիի բախտի անիվը շրջվե՞լ է
- 17:52Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
- 14:45Աշոտյանը իր ցանկությունները պատմում է միայն ոսկե ձկնիկի՞ն
- 12:13ՀՀ նախագահի նստավայրի գիշերային նիստի արդյունքները. մամուլ
- 12:10Վարդան Օսկանյանը` Աժ նախագա՞հ
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08

վերոնշյալ «Գապբնակշին» ՍՊ ընկերության միակ սեփականատերը Պապոյան Գագիկն է: