Մասնավորապես` քյաբաբ, խորոված եւ նմանօրինակ բովանդակությամբ գովազդները ճանապարհներից կվերացվեն,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, նշելով թե` պետական ավտոճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների համար կստեղծվի էլեկտրոնային հաշվառման համակարգ:
Նրա տեղեկացմամբ` կառավարությանը ներկայացվել է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում ճանապարհային գովազդների ներկայիս քաոսային վիճակը կվերանա:
Դա էսթետիկապես ճիշտ չէ, էլ չասեմ անվտանգության առումով,- ասել է Վարդանյանը, – նախկինում գովազդատուն ինքն էր որոշում գովազդի տեղադրման վայրը, իսկ նախարարությունն ու ոստիկանությունը պարզապես տեղազննում էին իրականացնում:
Թե կոռուպցիան այս պարագայում ինչ տեսք է ընդունել, բոլորին է պարզ:
Այստեղ մի հարց է հետաքրքիր` ի՞նչ են արել այս երկու կառույցների աշխատակիցները, տարիներ շարունակ, երբ գովազդատուն ոչ միայն գովազդի տեղն է որոշել, այլև գովազդային վահանակի ձևն, ու առավել ևս բովանդակությունը, որոնք տգեղ, ու գռեհիկ են, երբեմն` զավեշտի հասնող արտահայտություններով:
Հ.Գ. Որպես առաջարկ. Եթե նախարարության և ոստիկանության ֆունկցիաների մեջ չի մտնում գովազդային տեքստի գրագիտության ապահովումը, նոր նախագծով տեղազննմանը կարելի է պարտադիր ներգրավել նաև լեզվի պետական տեսչությանը:
3
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 12:11Սամվել Ալեքսանյանը սկսել է կայծակնային արագությամբ հետ «հավաքել» իր բաժանած ընտրակաշառքը
- 20:23Մի՞թե Ձեզ իրական պատկերը ամենևին չի հետաքրքրում.Բագրատյան
- 15:23Հարավկովկասյան երկաթուղին նոր տնօրեն ունի
- 13:46Փորձեք ու ձեր փորձով համոզվեք
- 15:3934 տոկոս չէ, 60 է
- 12:27Լոռիում խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն է ի հայտ եկել
- 16:35Կառավարությունը հրապարակեց հարկային փաթեթը
- 15:55Թերություն, որը կազատի մեզ ցնցումից
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
