Նշանադրություն Ֆլորենցիայում
Նշանադրություն Ֆլորենցիայում Դեկտեմբեր 18, 2011 | 14:11

Այսօր երեկոյան «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում իր դստեր նշանադրության արարողությունը կնշի «Օջախ» ցանցի սեփականատերը: Օջախի Երեմը որոշել է իր ընտանեկան արարողությունը կազմակերպել վերջերս մոդայիկ դարձած` Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, հետ չմնալով նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից, որն իր աղջկա հարսանիքով կատարեց սեփական օբյեկտի բացումը, Կաթողիկոսից, որն այստեղ նշեց իր ծննդյան տարեդարձը:

Նշանադրության արարողությանը հրավիրված են քաղաքական և գործարար վերնախավի ոչ քիչ թվով ներկայացուցիչներ:

Ի դեպ Երեմի տղան, որի հարսանիքին անգամ հայրը նման շռայլություն թույլ չտվեց իրեն, ամուսնացած է,Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանի աղջկա հետ:

 

28

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր