ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:
Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք որ այս միջադեպին անդրադարձել է «Հայկական Ժամանակ» օրաթերթը. Ըստ որի նախօրեին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:
8
- 18:56«Փարվանան» կրկին քեֆի մեջ է
- 11:08Երկրաշարժ Աշոցքում` 3-4 բալ ուժգնությամբ
- 12:12ՀՀԿ-ում խառն են
- 19:05Սուրեն Զոլյանը դիմում է գրել՝ պրոֆեսորի աշխատանքից ազատվելու համար
- 17:09Նախընտրական ծրագրերի էկզոտիկան
- 14:48Տիկին Վալերիի բախտի անիվը շրջվե՞լ է
- 17:52Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
- 14:45Աշոտյանը իր ցանկությունները պատմում է միայն ոսկե ձկնիկի՞ն
- 12:13ՀՀ նախագահի նստավայրի գիշերային նիստի արդյունքները. մամուլ
- 12:10Վարդան Օսկանյանը` Աժ նախագա՞հ
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
