Ընտրությունների գլխավոր մեխը
Ընտրությունների գլխավոր մեխը Դեկտեմբեր 16, 2011 | 14:40

«Տիգրան Սարգսյանի կառավարության վիճակն այնքան է վատացել, որ այն արդեն քննադատում է օրինակ` Արժույթի միջազգային բանկը»,- այսօր «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

Ամփոփելով քաղաքական տարին` նա անդրադարձավ նախ Ռուսաստանին ու այնտեղ կատարվող իրադարձությունների ազդեցությանը մեր քաղաքական դաշտի վրա. «Շատ հետաքրքիր բան կատարվեց Ռուսաստանում` «Եդինայա Ռասիան» գահավիժեց: Այսինքն` իշխանությունն այդ գահավիժումը ֆիքսել է: Սա դառնալու է կարևոր խնդիրներից մեկը: Սակայն կան ևս երկու կարևոր հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Դա  համաշխարհային ճգնաժամի ավելի տարածումն է և Մերձավոր Արևելքում ընթացող գործողությունները: Մի քանի կարևորագույն խնդիր է մնացել, իսկ քաղաքական տարին ես փակված եմ համարում», -ասաց Կարապետյանը:

Բանախոսի համոզմամբ` ՌԴ Պետդումայի ընտրությունները, ցույց տվեցին, որ ռուս հասարակությունը գնում է դեպի ավելի ձախ, կոմունիստական ուղղությամբ: Հայաստանը նույնպես շատ ավելի զգայուն է դառնալու ձախ սոցիալիստական ուղղության հանդեպ: Պետդումայի ընտրությունների վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Հետընտրական այս ճգնաժամը կանխատեսելի էր. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Կարելի է առանձնացնել երկու պատճառ. «Ռուսաստանում կյանքի որակը այնքան բարձր չէ, որպեսզի հետընտրական գործընթացներ չլինեն, այսինքն` կա դժգոհություն: Երկրորդն այն է, որ իսկապես կա Արևմուտքի միջամտությունը: Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որ պետք է չեղյալ համարել այս ընտրությունները: Շատ ավելի խստ իրավիճակում այսպիսի խիստ պայմաններ չեն դրվել. Հայաստանում մարդիկ սպանվեցին, և ոչինչ չեղավ»:

Խոսելով ՀՀ քաղաքական կյանքի մասին` Ա. Կարապետյանը նկատեց, որ իշխանության մեջ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում: «Կա կոալիցիա, որի նկատմամբ վերաբերմունքը բացասական է: Սա դառնալու է ընտրությունների գլխավոր մեխը»,- կանխատեսեց ՆԺԿ ղեկավարը:

Ըստ Ա. Կարապետյանի` Հայաստանը Վրաստանի հետ մտնում է ոչ ճիշտ խաղի մեջ, որի մի կողմը Վաշինգտոնն է:

Հաջորդ հարցերը կապված են ԼՂՀ- ի և Թուրքիայի հետ: «Ասեմ, որ պրոցեսը կանգնեցված չէ, պրոցեսը շարունակվում է: Թուքիան հիմա բավականաչափ ակտիվ գործունեության մեջ  է: Մերձավոր Արևելքի պրոցեսը, հայ-թուրքական սահմանի բացումը, ԼՂ հիմնախնդրի հետ փոխկապակցված շարունակում են առաջ տանել ամերիկացիները: Նշեմ նաև, որ համաշխարհային որոշակի ուժեր Իրանի հետ բախման մեջ կարող են մտնել, ինչը չի  կարող բացասական ազդեցություն չթողնել»:

 

13

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր