Անդրանիկ Նիկողոսյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
Անդրանիկ Նիկողոսյանը հանդիպել է հայ ուսանողների հետ Դեկտեմբեր 16, 2011 | 17:17

ԱՊՀ երկրների Երիտասարդական  Միության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել ուսանողների հետ, ովքեր Համագործակցության երկրների կողմից առանձնացված քվոտաներով սովորում են Ռուսաստանում։
Նախօրեին Մոսկվայում կայացավ ակտիվիստների և ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության նախագահ` Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը հայ ուսանողների հետ։ Քննարկվեցին մի շարք հարցեր`     կապված նոր միջավայրին հարմարվելու,  իրենց ապրելու և սովորելու վերաբերյալ ։Որքան  էլ տարօրինակ էր,  բայց ուանողների անհանգստությունը հիմնականում վերաբերում էր  լեզվական խոչընդոտներին։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը դեռևս չի հասել  անհրաժեշտ մակարդակի։ ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության խորհրդի որոշմամբ գալիք տարվա սկզբից Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն անվճար ռուսաց լեզվի դասընթացներ։Միության մամուլի կենտրոնից հայտնում են նաև, որ Նոր Տարվա նախօրեին Մոսկվայում կկայանա կլոր սեղան   Ռուսաստանում սովորող ԱՊՀ  բոլոր երկրների ուսանողների մասնակցությամբ: Այն վերաբերելու է ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը, առաջին  հերթին միասին ձեռք բերած հաղթանակներին։

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր