ՌԴ նախագահի թեկնածուները ավելանում են
ՌԴ նախագահի թեկնածուները ավելանում են Դեկտեմբեր 15, 2011 | 16:33

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նպատրաստվում են նաև լիբերալ – դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և միլիարդատեր  Միխայիլ Պրոխորովը: ՌԴ նախագահական ընտրություններին ժիրինովսկու կուսակցությունը առաջադրել է նրա թեկնածությունը:

Ժիրինովսկին կուսակցության համագումարում, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի զարգացման ներկայիս սցենարը կարող է հանգեցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ոչ կրեմլյան թեկնածուի հաղթանակին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Մեկ այլ թեկնածու` վերջերս ակտիվ քաղաքականություն մտած Միխայիլ Պրոխորովը  հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը և չի խնայելու իր միլիարդները  Ռուսաստանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին:

«Սա, հավանաբար իմ կյանքի ամենալուրջ որոշումն է։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների»,- գրել է Պրոխորովը:

Ի դեպ, նրան սատարում են ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը.սիրված հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Twitter միկրոբլոգի իր էջում սատարել է Պրոխորովի որոշմանը:

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր