Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը` խոսելով կալանավորման, «Նարեկացի» արվեստի միության ու իր շուրջ ծավալված աղմուկի մասին, ասաց. «Մենք երբեք հարկերից չենք խուսափել»,-
Նա նախ ասաց, որ բիզնեսը պետք չէ խառնել «Նարեկացի» արվեստի միության հետ: Իսկ իր կալանավորումը ինչպես և արդեն ասվել է կապված է եղել «Ջի էյջ ստորիջ էնթերփրայզիս» ընկերության հետ:
Հիշեցնենք որ, օրեր առաջ հարկային պարտավորություններից խուսափելու և փողի լվացման կասկածանքով կալանավորվել էին ընկերության նախագահ Նարեկ Հարթունյանը, փոխտնօրեն Անի Մնացականյանը և հաշվապահ Արթուր Գալստյանը: Սակայն փոփոխվեց խափանման միջոցը: Որից հետո ՊԵԿ-ը հայտարարեց թե գործի ընթացքը շարունակվում է:
«Ինձ սպառնացել են, ասել` եթե չմուծեմ իրենց ներկայացրած հարկերը, էլի կկալանավորեն: Մենք չենք խուսափում, պարզապես ցանկանում ենք, որ ամեն ինչ արդար լինի, պետք չէ անհիմն ակտ գրել: Հետապնդումների պատճառները շատ հասկանալի են. այս ամենն արվում է գումարի համար»,- մանրամասնեց Հարթունյանը: Նարեկն ասաց, որ միևնույն է, ինքը չի լքելու հայրենիքը: Նա հիասթափված չէ:
Ասուլիսի ընթացքում խնդրի իրավական կողմը ներկայացրին փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը և Անի Թորոսյանը: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ անցյալ տարվա օգոստոս ամսից խնդիրներ են առաջացել ընկերության նախկին տնօրեն Սևակ Արծրունու հետ, նրան լիազորություններից զրկելուց հետո սկսվել են այս գործընթացները:
«Միլիոնավոր դոլարների յուրացումներ էր կատարել: Նարեկը հանգամանքների բերումով ստանձնեց ղեկավարի պարտականությունները և պարզեց, որ կան չարաշահումներ. այդ պահից սկսած` նախկին ղեկավարի լիազորված անձին ներկայացրեց արդարացի պահանջ: Նարեկը փորձում էր այդ ամենը պետական մարմինների համար բացահայտել: Սակայն արգելանք դրվեց Հարթունյանների ունեցվածքի վրա: Այնուհետև արգելանք դրվեց ընկերության հաշիվների վրա»,- պատմեց փաստաբանը:
Հովհաննիսյանի համոզմամբ, եթե որևէ գումար փաստարկված չէ, ենթակա չէ վճարման: Իսկ այս դեպքում չկա որևէ փաստաթուղթ, հիմք այն մասին, որ իրենք խուսափել են հարկերից:
Փաստաբանը նկատեց, որ Սևակ Արծրունու թիկունքում` այս գործի ետևում հզոր մարդիկ են կանգնած, քանի որ, երբ կալանավորման որոշում կայացվեց քննիչի ուրախությունն անսահման էր:
Իսկ ով է Սեւակ Արծրունին. Շատ հնարավոր է, որ Նարեկ Հարթունյանի ձերբակալությունը կապված է այն խախտումների հետ, որոնք մի ժամանակ թույլ էր տվել նրա ընկերության համատնօրեն Արծրունին: Ըստ «Հետք» -ի «Ջի Էյչ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերությանը հասցված վնասի մասին դրա հիմնադիր Կարապետ Հարթունյանը իմացել է 2010 թ սեպտեմբերին, երբ ընկերության տնօրեն է դարձել իր որդին՝ Նարեկ Հարթունյանը: Վերջինս էլ հայտաբերել էր ընկերության միջոցների հափշտակությունը»:
lragir. am-ը այս մասին գրում է. 2008 թ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010 թ սեպտեմբերի 11-ը ընկերության տնօրենն էր Արտյոմ Մարտիրոսյանը, իսկ Սեւակ Արծրունին (Արզարունին) հանդես էր գալիս որպես նույն ընկերության գլխավոր տնօրեն: Օրինակ, 2009 թ դեկտեմբերի 1-ին Արծրունին ընկերության անունից պայմանագիր է կնքել ոստիկանության համապատասխան մարմինների հետ իր անձի անվտանգության ապահովման համար: Թե ինչի համար է Արծրունուն 5 թիկնապահ անհրաժեշտ եղել, դժվար է ասել: Այդ ծառայությունն արժե ամսական 1 մլն դրամ:
Երեւի, Սեւակը պաշտպանվում էր «չարակամներից», որոնցից նա շատ ունի: Եվ նրանք ամենեւին էլ հայ ժողովրդի թշնամին չեն, այլ պետական մարմինները:
Հետաքրքիր է, որ ինտերնետում նրա անունը փնտրելիս հիմնականում բացասական տեղեկատվություն է բերվում, չնայած որ նա կապված է խոշոր հայրենասիրական եւ բարեգործական նախագծերի հետ: Օրինակ, պատերազմից անմիջապես հետո Երկիր միությունը, որի անդամ է Սեւակը, Հադրութի շրջանում բնակելի տներ է կառուցել, որոնք այդպես էլ մինչեւ վերջ չեն ավարտվել: Այդ ժամանակ Արծրունու դեմ քիչ էր մնում դատական գործընթաց սկսվեր, սակայն այն փակեցին:
Այնուհետեւ Արծրունին չգիտես ինչու նշանակվեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, սակայն մի քանի ամիս անց բազմաթիվ խախտումներ հայտնաբերվեցին, եւ նրան հեռացրեցին՝ քրեական գործ հարուցելով: Այն նույնպես փակվեց, եւ Արծրունու խախտումները հանրությանը հայտնի չդարձան:
Այնուհետեւ նա կապվեց Հարթունյանների ընտանիքի հետ, ովքեր մտադիր էին Ղարաբաղում խոշոր միջոցներ ներդնել: Այն, որ նրանք որպես տնօրեն էին վերցրել Արծրունուն, Ղարաբաղում արդեն անվստահություն էր առաջ բերել: Անվստահությունն արդարացավ, որովհետեւ պարզվեց, որ Հարթունյանների միջոցով Քարվաճառում կառուցված գյուղը վատ գրունտի վրա է տեղադրված, իսկ Արծրունին չի ջանացել երկրաբանական եզրակացություն ստանալ գյուղի կառուցման համար:
Ինչ-որ ժամանակ Արծրունուն թույլ չէին տալիս Ղարաբաղ մտնել: Ներկայումս Արծրունին զբաղվում է Ջավախքի խնդիրներով:
4
- 16:43Վարկած ակումբը վերսկսում է իր աշխատանքը
- 15:30Գալուստ Սահակյանը վրաերթի է ենթարկվել
- 12:02Հրդեհ գարեջրի գործարանում
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 15:34«Հանրապետությունը» դուրս եկավ ՀԱԿ – ից
- 15:14Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենը ինքնասպան է եղել
- 13:26Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել չորս հայ դեռահասներ. 2 զոհ, 2 վիրավոր
- 10:54Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սամվել Ալեքսանյանի` խնջույքի հրավերին
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
