Ինչ է սպասվում 2012-ին
Ինչ է սպասվում 2012-ին Դեկտեմբեր 15, 2011 | 16:07

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն այսօր` լրագրողներին ներկայացրեց, թե ինչ խորհուրդ ունեն հորոսկոպի 12 նշանները գալիք տարում:

Խոյը առաջինն է, ու նրանց համար 2012թ կլինի բացառիկ ուրախ եւ երջանիկ տարի, նրանք առավել կզգան մտքի պոտենցիալի արտահայտման ուժը: Հիանալի տարի է նոր գործ սկսելու, մասնագիտությունը փոխելու, ամուսնանալու համար: Նրանց համար գերադասելի է կրել կարմիր եւ վարդագույն հագուստ:

Ցուլերին բուռն տարի է սպասվում, տարիներ կամ ամիսներ առաջ նախատեսած ծրագրերը կունենան իրենց կայուն զարգացումը, ճանապարհորդությունները, ուղեւորությունները մեծ լիցք կհաղորդեն եւ նոր մակարդակի կարող են հասցնել ցուլին: Կխոչընդոտի միայն վախը, իսկ դրա հաղթահարումը կբերի հաջողություններ: Նշանի գույնը կանաչն է եւ դեղնականաչը:

Երկվորյակի համար հաղթանակի տարի է, բայց պետք է ռիսկերի դիմել, հրաժարվել օգտագործված հին մեթոդներից, փորձել նոր վիճակներին հարմարվել: Եթե դա չլինի, ապա ստեղծագործական մեծ դադար կունենան: Գույնը նարնջագույնն է եւ մեղրագույնը:

Խեցգետնի համար տարին եւս բավականին լավն է, մեծ հաղթանակններ, երջանիկ պահեր, որոնք տեւական կլինեն ողջ տարվա ընթացքում: Նախընտրելի գույներն են սպիտակը, բաց դեղինը:

Առյուծների համար եւս հիանալի տարի է սպասվում ֆինանսական ոլորտում, լավ տարի է տուն կառուցելու, ընտանիք կազմելու համար: Այդ նշանի գույներն են ոսկեգույնը եւ նարնջագույնը:

Կույսերի համար մի փոքր բարդ տարի է, քանի որ էմոցիաները բուռն կլինեն: Պետք է զսպելով էմոցիաները` հասնել մեծ հաղթանակների, իսկ էմոցիաների զսպումը ինտելեկտով եւ մտքի ուժով է լինում: Գույնը կապույտն է եւ բաց կանաչը:

Կշեռքների համար եւս ուղեւորությունների, հաղթանակների տարի է, նոր տուն, տան հետ կապված բոլոր գործերը, ինչպես նաեւ ամուսնությունները խոստանում են լինել շատ հաջող: Գույնը մարգարտագույնը եւ վարդագույնն են:

Կարիճների համար բավական բարդ տարի է, առողջական խնդիրները կխանգարեն, պետք է մեծ ուշադրություն դարձնել առողջությանը, քանի որ դժվարությունները կապված կլինեն դրա հետ: Գույնը կարմիրն է եւ նարնջագույնը:

Աղեղնավորների համար այս տարի սպասվում են ճանապարհորդություններ, սիրո մեջ հաջողություններ, մտավոր հաջողություններ, մեծ հեռանկարներ: Գույնը մանուշակագույնն է եւ հողագույնը:

Այծեղջյուրների համար համբերատարության տարի է, փոքր անախորժություններ կլինեն, սակայն արագ կանցնեն, պետք է ռիսկային եւ համարձակ գործել, գույնը սեւն է եւ մուգ շագանակագույնը:

Ջրհոսների համար եւս առողջության առումով բարդություններ կլինեն, սակայն ավելի հեշտ լուծելի, քան կարիճների դեպքում է: Մեծ առաջընթաց է սպասվում առօրյա գործերում: Այս նշանի գույնը եւս սեւն է եւ մուգ շագանակագույնը:

Ձկների համար տարին եւս կլինի մի փոքր բարդ, սակայն ոչ այնքան, ինչքան 2011թ էր: Պետք է հրաժարվել ցանկանած հնացած հայացքներից, մտքի ոլորտում փորձություններ են նախատեսված: Գույնը երկնագույնն է եւ բաց կանաչը:

 

404

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր