«Շիրակ» կենտրոնը իր կայքում գրում է հերթական զազրելի դեպքի` Գյումրեցի 10-ամյա աղջնակի բռնաբարության մասին. «Մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ցնցեց բոլորիս»:
«Սկզբում չէինք ուզում հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ Հայաստանում և առավել ևս ավանդապաշտ Գյումրիում: ՀՀ Սոցապ նախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկի, երրորդ դասարանի 10-ամյա աղջնակը բռնաբարության է ենթարկվել: ՀՀ ոստիկանության հաղորդման համաձայն դեկտեմբերի 5-ին սեռական բռնության ենթարկված երեխայի ծնողի ահազանգից ընդամենը ժամեր անց բռնաբարություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Աշոտի Ղազարյանը:
Անշուշտ կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպությունները անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ», – գրում է կայքը:
«Շիրակ» կենտրոնը նաև նշում է, թե կփորձի առաջիկայում գտնել վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանը և իրազեկել հանրությանը:
ՀՀ ոստիկանության «02» հաղորդման կողմից հրապարակված տեսանյութը.
56
- 18:20ԿԸՀ-ը չի վճարել հանձնաժողովի շարքային անդամներին
- 16:38ՌԴ կառավարության նոր կազմը
- 13:10Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 18:59Մի տրվեք սադրանքներին
- 18:17Անժելա Սարգսյանի գործը հատուկ որոշմա՞մբ է լսվում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 19:34ԲՀԿ-ն «կհամբուրի խաչը»
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
