Թուրք վրացական սահմանն առանց անցագրի
Թուրք վրացական սահմանն առանց անցագրի Դեկտեմբեր 10, 2011 | 11:40

Այսօրվանից ուժի մեջ է մտել թուրք-վրացական սահմանի հատման մեղմացված ռեժիմը: Թուրք-վրացական սահման հատող քաղաքացիները այսուհետ կարող են Թուրքիայի սահմանը հատել, կամ շրջել երկրում առանց անցագրի: Նրանց պետք չի գա նաև միջազգային անձնագիրը։ Այս մասին հաղորդում է Թուրքական Zaman-ը:

Հիշեցնենք, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա մայիսի 31-ին՝ Սարփիում կայացած Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Վրաստանի նախագահ Սաակաշվիլու հանդիպման ժամանակ։

Երկու երկրների քաղաքացիները թուրք-վրացական սահմանը կհատեն միջազգային չափորոշիչներին համապատասխան փաստաթղթի` երկլեզու ինքնության վկայականով, որն արդեն իսկ գործում է Վրաստանում։ Իսկ երկու երկրների նավաստիներն ու օդաչուները կարող են միջպետական սահմանը հատել իրենց ծառայողական փաստաթղթերով։

Սա ուղղակի լրացումն էր մի փաստաթղթի, որ  2006 թվականի սկզբից սկսել է գործել, Թուրքիայի ու Վրաստանի միջև: Խոսքը  անցագրային ռեժիմի վերացման մասին է,  ըստ որի` երկու երկրների քաղաքացիները կարող են արտասահմանյան անձնագրերով հատել միջպետական սահմանը և 90 օր առանց անցագրի գտնվել տվյալ երկրում:

 

6

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր