Թունավորումներ շմոլ գազից
Թունավորումներ շմոլ գազից Դեկտեմբեր 02, 2011 | 12:00

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ:Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:Հանգամանքները պարզվում են:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ:Պարզվել է, որ նրանք  թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր