165-ը  ՁԻԱՀ -ով հիվանդ  11 ամիսների ընթացքում
165-ը ՁԻԱՀ -ով հիվանդ 11 ամիսների ընթացքում Դեկտեմբեր 01, 2011 | 15:52

«Վարկած» մամուլի ակումբում այսօր ասուլիսի մասնակից ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանն ասաց, թե` որ մեր հանրապետությունում   քաղաքացիների շրջանում դեկտեմբերի մեկի դրությամբ կա գրանցված 1136 ՄԻԱՎ վարակի դեպք, ընդ որում դրանցից 165-ը  գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում,  ապա պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե այդ մարդիկ այս տարի են վարակվել, պարզապես նրանց հիվանդ լինելու փաստը  այս տարի է արձանագրվել:

Նա տեղեկացրեց, որ  գրանցվել է հիվանդների 20 մահ: Նոր արձանագրված դեպքերի մոտ 57 տոկոսը  հիմնականում  25 – 39 տարիքային սահմաններում է, որոնցից 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչների մոտ է հայտնաբերվել:

Կենտրոնի ներկայացուցիչները հիշեցրեցին, որ  վարակը հիմնականում փոխանցվում է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով  և հետերոսեքսուալ սեռական ճանապարհով:

Հաշվի առնելով այն, որ  հիվանդությունն ունի երկարատև գաղտնի շրջան, մարդիկ կարող են 8 -10 տարի իրենց առողջ զգալ և անգամ չիմանալ, որ իրենք վարակված են։

Պապոյանն ասաց, ներկայացվող թիվը չի կարող արտացոլել հիվանդության ամբողջական պատկերը, և ոչ միայն մեր երկրում. բացի արձանագրված դեպքերից, միշտ կան  որոշակի թվով մարդիկ, ովքեր կարող են  վարակված լինել և չիմանալ  այդ մասին, ուստի բացի արձանագրված թվերից, կան հաշվարկային տվյալներ,  ըստ որոնց` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում 2500-ի: «Սակայն ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում հարցը միայն գիտելիքին չի վերաբերվում, փորձը ցույց է տալիս, որ հաճախ մարդիկ իրազեկված լինելով, այնուամենայնիվ չեն դրսևորում առավել անվտանգ վարքագիծ»,-ասաց Պապոյանը:

ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «Ձիահի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին 3 – 4 տարիների ընթացքում արձանագրվող դեպքերի թիվն ավելացել է.  այդ ժամանակահատվածում մեզ մոտ արձանագրվել է եղած դեպքերի կեսից ավելին, և դա պայմանավորված է  նրանով, որ  զգալիորեն ընդլայնվել են բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունը, հետազոտությունների թիվը: Այսօր հետազոտվում է հղիների գրեթե 95 տոկոսը, այսինքն` բարելավվել է  ախտորոշման հետ կապված հարցերը:

Ամբողջ աշխարհում 2010-ի համեմատ, նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Աշխարհի մակարդակով նվազել է նաև մահացությունը և ՄԱԻՎ-ով տառապող մարդկանց թիվն այսօր  հաշվվում է 34 միլիոն:

Իհարկե, շատ ավելի արդյունավետ տարբերակ կլիներ, եթե կիրառվեր թեստային տարբերակով ախտորոշումը, սակայն դեռևս նման մեթոդ չի կիրառվում, և ոչ միայն մեզանում:

«Մեր կառավարությունը  համապատասխան ֆինանսական միջոցներ  չի տրամադրում»-, իր հերթին,  անդրադառանլով ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին, ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

Ըստ նրա հիմնական ֆինանսավորումը կատարում է համաշխարհային բանկը, ինչպես նաև դեղեր է տրամադրում: Իսկ այս տարի մեր երկրում ավելացել է հիվանդների քանակը, սակայն ֆինանսավորումը մնացել է նույնը:

 

 

 

20

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր