Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով
Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով Նոյեմբեր 28, 2011 | 16:10

Համայն վրաց պատրիարք Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հավելելով, որ իրականում Իլյա Բ-ն ցանկանում էր մասնակցեր Երեւանում մեկնարկած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:

Նշենք, որ այդ նիստին մասնակցում են մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Վրացական կողմը հյուր էր, ոչ թե ֆորումի մասնակից, քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ»,-նշել է Նաթան եպիսկոպոս Հթվհաննիսյանն ու հավելել. «Պատրիարք Իլիա Բ-ի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին պարտադիր չէր»:

 

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր