10 միլիոն և Քարդաշյանը կպատմի իր ամուսնական հեքիաթի չստացված կադրերի մասին
10 միլիոն և Քարդաշյանը կպատմի իր ամուսնական հեքիաթի չստացված կադրերի մասին Նոյեմբեր 28, 2011 | 12:38

Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հրապարակել իր կարճատև ամուսնական կյանքի մանրամասները։ Այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները։

Քարդաշյանը պայմանավորվել է իր չստացված ամուսնական կյանքի մութ էջերի մասին պատմել հեռուստաընկերություններից մեկին, որի դիմաց պահանջել է 10 միլիոն դոլար։

Նշենք, որ մինչև հիմա հստակ չէ, թե Քարդաշյանն ինչու է բաժանվել ամուսնուց։ Ինչպես ավելի վաղ գրել էր US Weekly ամսագիրը, Քիմը բաժանվել է ամուսնուց, որովհետև վերջինս իրեն պարբերաբար վիրավորել է։

Ըստ US Weekly–ի՝ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, Քիմին պարբերաբար ասել է, որ նա ունի մեծ հետույք և հիմարի մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ Քարդաշյանը որոշել է ամուսնալուծվել։

Սակայն Քրիս Համֆրիսը հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, թե ինքը Քարդաշյանին երբեք նման ձևով չի դիմել։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, թե Քարդաշյանը բաժանվել է ամուսնուց, որովհետև առայժմ չի ցանկանում երեխա ունենալ։

Հիշեցնենք, որ Քարդաշյանը շաբաթներ առաջ որոշում կայացրեց ամուսնալուծվել։ Նրա և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի համատեղ կյանքը տևեց ընդամենը 72 օր։

26

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր