Փախուստ  բանտից
Փախուստ բանտից Նոյեմբեր 28, 2011 | 12:30

Հանգստյան օրերին Բրազիլիայում դատապարտյալների զանգվածային փախուստի միանգամից երկու դեպք է գրանցել: Ազատության մեջ են մոտ 150 բանտարկյալ, գրեթե բոլորը համարվում են շատ վտանգավոր հանցագործներ:

The Univision Feeds հաղորդմամբ, փախուստի երկու դեպքն էլ տեղի է ունեցել Բաիյա նահանգում։ Այստեղ ազատության մեջ է գտնվում 134 դատապարտյալ, որոնցից 114-ը շատ վտանգավոր են:

Շաբաթ օրը Բարեյրասի բանտից փախուստի է դիմել 82 դատապարտյալ, իսկ կիրակի նրանց միացել է Սալվադոր քաղաքից ևս 52-ը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, փախուստի դիմածներից 28-ը արդեն ձերբակալվել են: Նրանք կարողացել էին դուրս գալ այն բանից հետո, երբ կալանավայրի տանիքում անցք էին նկատել, իսկ հորդառատ անձրևը թույլ չէր տվել անվտանգության աշխատողներին ձայն լսել:

Երկրորդ փախուստի ժամանակ հանցագործները նախաճաշի գնալիս հարձակվել են անվտանգության ծառայության աշախատողների վրա, որից հետո նրանց հաջողվել է դուրս գալ գաղութի տարածքից: Նրանցից 15-ը արդեն կալանավայր են վերադարձել. հավանաբար նրանց պատիժը մի քանի տարով կավելանա:

Փախուստի դիմածների մեծ մասը ազատազրկման է դատապարտվել սպանության, ավազակային հարձակման, թմրանյութերի վաճառքի համար:

9

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր