Հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն արդեն մի քանի շաբաթ է հրաժարվում էր մամուլի ասուլիսի հրավերից, պատճառաբանելով թե դեռ ուսումնասիրում է ներքաղաքական իրավիճակը:Մարքսիստը գնացել էր մասնակցելու Իջևանի քաղաքապետի ընտրություններին, այսինքն`ակտիվ մասնակցում է նաև երկրի անցուդարձին: Տպավորությունն այնպիսինն էր, որ նա ինչ որ բանի էր սպասում:Սակայն այսօրվա ասուլիսի թեման գալիս է փաստելու, որ Դավիթ Հակոբյանին սպասողական վիճակից հանել է բոլորովին էլ ոչ քաղաքական դաշտի հստակեցումը: Այսօր նա ասուլիսին անդրադարձել է թիվ 127 ավագ դպրոցում տիրող իրավիճակին:
Մարքսիստը ասել է, որ նշված դպրոցում տնօրենն աշակերտներին ստիպում է քացով հարվածել ընդդիմացող ուսուցչուհուն, որ տնօրենը ուսուցիչների հետ բարոյահոգեբանական հաշվեհարդար է տեսնում, որ բռնագանձումները հաճախ հասնում են երեսուն տոկոսի, բայց ԿԳՆ-ի կողմից ոչ մի արձագանք չկա: Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են աշխատավարձից պահանջվող տոկոսը թողնել տնօրենին, հրապարակավ ֆիզիկական հաշվեհարդարի են ենթարկվում հենց դպրոցի միջանցքներում:
Թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն էլ փորձել է համարժեք պատասխան տալ ու պարզաբանել` թե ինչ է իրականում կատարվում իրենց դպրոցում:
Պարզվում է` Դավիթ Հակոբյանն անցյալ տարի Ներսիկ Էլոյանին, իր մտերիմ ընկերոջ միջոցով խնդրել է բարեկամուհուն` Լարիսա Պապյանին, ընդունել աշխատանքի` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Տնօրենն ընդունել է, որից հետո Լարիսա Պապյանը, ըստ էլոյանի ցանկացել է տնօրենի հետ այլ հարաբերությունների մեջ մտնել, սակայն մերժվելով` սկսել է բամբասանքներ տարածել, իսկ աշակերտների և գործընկերների հետ անընդհատ վեճերի մեջ է եղել: Վերջին դեպքը եղել է նախորդ հինգշաբթի, երբ 16 տարեկան տղային դասարանի առջև փողոցային լեզվով անվանել էր անբարոյականի տղա, որից հետո աշակերտը փորձել է հարվածել ուսուցչուհուն, ու սկսվել է քաշքշուկ: Մարքսիստի բոլոր որակումները Էլոյանը կատարյալ սուտ համարեց: Ըստ նրա Լարիսա Պապյանը դպրոցում աշխատում է մեկ տարի և երեք ամիս, իսկ այսօր չի եկել աշխատանքի:
«16 տարեկան աշակերտները բողոքել են մանկխորհրդին, և մանկխորհուրդը որոշում կկայացնի, որին կհրավիրվի Լարիսա Պապյանը ու հավանաբար կորոշվի նրա հետագա աշխատանքի հարցը»,- ասել է տնօրենը:
Բացի այդ տնօրենը, հայտարարել է` թե ինքն արդեն պարզել է, որ Լարիսա Պապյանը ոչ թե մարքսիստի բարեկամուհին է, այլ սիրուհին, ուստի` հասկանալի է նրա սրտացավությունը:
Անդրադառնալով մարքսիստի հայտարարությանը թե մոտավորապես 30 տոկոսի չափով բռնագանձվում են ուսուցիչների աշխատավարձերը, Էլոյանը պարզաբանել է. Հարցն իրոք կա, սակայն դրան լուծում կա. այս տարի ինչ պակասել է, մյուս տարի կլրացվի. « Ավագ դպրոցներին չի բավարարում բյուջետային հատկացումը, դրա համար մենք, լինելով ՊՈԱԿ-ներ (ՊՈԱԿ-ի մասին օրենքի 3-րդ հոդված առաջին կետով), պատասխանատու ենք աշխատավարձերի հավելավճարների և այլնի համար: Մենք պետք է տարին փակենք առանց պարտքերի, ՊՈԱԿ-ի մասին օրենքը դա է ասում եղած հնարավորությունների սահմանում: Դրա համար մեզ մոտ հաշվեցինք բյուջեի ճեղքվածքը, այն կազմեց մոտ 5 մլն դրամ, և 27 տոկոս պակասեցնելով՝ տեղավորվեցիք»,- ասաց տնօրենը` նշելով, որ սա խնդիր է հանրապետության բացառապես բոլոր ավագ դպրոցների համար:
3
- 18:56«Փարվանան» կրկին քեֆի մեջ է
- 11:08Երկրաշարժ Աշոցքում` 3-4 բալ ուժգնությամբ
- 12:12ՀՀԿ-ում խառն են
- 19:05Սուրեն Զոլյանը դիմում է գրել՝ պրոֆեսորի աշխատանքից ազատվելու համար
- 17:09Նախընտրական ծրագրերի էկզոտիկան
- 14:48Տիկին Վալերիի բախտի անիվը շրջվե՞լ է
- 17:52Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
- 14:45Աշոտյանը իր ցանկությունները պատմում է միայն ոսկե ձկնիկի՞ն
- 12:13ՀՀ նախագահի նստավայրի գիշերային նիստի արդյունքները. մամուլ
- 12:10Վարդան Օսկանյանը` Աժ նախագա՞հ
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
