Պոռնոն առանց սկանդալի
Պոռնոն առանց սկանդալի Նոյեմբեր 23, 2011 | 14:48

Շոու բիզնեսի ամենավառ դեմքերից մեկը Անի Թովմասյանը` Շպռոտը հեռացավ Հայաստանից ու այժմ ԱՄՆ -ում հյուրանոցներ է մաքրում: Օրերս նրա ազգականներից մեկի հետ էինք զրուցում: Նա ասաց, որ Անին մտադիր չէ թողնել երգելը պարզապես գումար է աշխատում  ու համարում է, որ դա աշխատանքի ավելի պատվաբեր ձև է քան այն ինչ ընտրում են ոմանք, հենց նույն հայկական շոու բիզնեսից: Անին հարուստ չէր,իսկ  երգելու համար գումար է պետք, սակայն նրա ճաշակն ու ձայնը, և այն մի քանի տեսահոլովակները, որոնց ծանոթ ենք, գալիս են ասելու, որ նա ասելիք ունի ու կարող է նոր խոսք ասել ժանրում: Գուցե նաև Հայաստանից դուրս, չնայած հարազատները հավատացնում են, թե նա անպայման վերադառնալու է:

Այս խոսակցությունը, Անիի չտեղավորվելը հայ իրականության մեջ, հիշեցրեց մի պատմություն. Անին վառ գույն էր շոու բիզնեսում, շատերը նրան մատչելի  էին համարում: Մեծահարուստներ կան որ, երևի թե արտերկրի օրինակով, ցանկանալով գիշեր անցկացնել մեր «աստղերի» հետ, նրանց պատկառելի գումար են առաջարկում մի գիշերվա համար: Իհարկե գումարի չափը դրսի հետ համեմատած չնչին է, բայց դե մերոնց էլ չես համեմատի:

Նման փորձառություն ունեցող մեկը,որն ի դեպ բավականին պատկառելի տարիքում էր պատմում էր, որ ինքն այդպիսի առաջարկ մի քանիսին է արել. ծրարով գումար է ուղարկել նախապես, հետո` հանդիպման առաջարկ: Եւ Շպռոտը եղել է այն միակ կինը, որ գնացել է հանդիպման` գումարը վերադարձնելու համար: Իսկ նրանք ովքեր շատ են սիրում փող ու փառք ու համարվում են անմատչելի, չեն մերժել նրան:

 

17

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր