Այսօր` նոյեմբերի 10-21-ը Երևանում անցկացված «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի ավարտին, մամուլի ասուլիս էր հրավիրվել: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը ողջունեց փառատոնը միաժամանակ նշելով`«Գիսանեն», կարծում եմ, ոչ մեկին չի խանգարի, այլ միայն կլրացնի: Առհասարակ, հայաստանյան փառատոները շատ են, սակայն ինձ համոզիչ են թվում միայն «Հայֆեստն» ու «Իքս» փառատոնը: Սա կլինի երրորդը` երիտասարդական ուղղվածությամբ: Ուրախ եմ, որ փառատոնը կայացավ, դրա մասին վկայում էին լեփ-լեցուն դահլիճները: Ակնհայտ է, որ փառատոնը ստեղծագործող երիտասարդների համար մրցակցային դաշտ է բացում, ուր նրանք, բուհն ավարտելուց հետո, կարող են հավաքվել և ներկայացումներ կազմակերպել»:
Մազմանյանը, որին անծանոթ չեն անիմաստ ու շքեղ միջոցառումները, որոնք չափազանց թանկ են նստում հարկատուների վրա ասաց. «Վաղուց եկել է ժամանակը, որ մշակութային դաշտում քայլեր անելիս մտածենք` ինչ, ինչպես և ինչու ենք անում, այլապես անիմաստ միջոցառումներից ու փառատոներից հոգնել ենք»:
Տեղեկացվեց, որ այս փառատոնում կընտրվեն լավագույնները, որոնք կուղարկվեն` մասնակցելու միջազգային այլ փառատոնների: «Կարծում եմ` մյուս տարի փառատոնը նորովի հանդես կգա: Այն բաց կլինի բոլոր ձևաչափերի համար` և կինո, և թատրոն: Փառատոնի ժամկետները ևս կփոխվեն` այն տեղի կունենա մարտի 20-31-ը, կլինեն ժյուրիի անդամներ, փառատոնը բացողներ և այլն»,- ասաց Մազմանյանը:
Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի նախագահ Լևոն Իվանյանն էլ իր կարծիքն ուներ. ««Գիսանե»-ում ներկայացված են երիտասարդական ավյունով բեմադրված ներկայացումներ: Մեր ակնկալիքներն արդարացան, սպասում էինք առավելապես խակ աշխատանքների, սակայն բոլոր աշխատանքներն էլ շատ տպավորիչ և ինտելեկտուալ էին»:
Լավագույն ներկայացում անվանակարգում «Կյանքի հինգ կարևոր մասնիկներ» ներկայացման համար մրցանակ ստացավ Անի Աբրահամյանը:
Ժյուրիի անդամ Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ «Գիսանեն» իր կայացմամբ ասպարեզ է տրամադրում նորելուկներին, ովքեր մինչ այժմ սեփական արվեստը ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել:
Մետաքս Ավագյան
12
- 14:28«Միջազգայինն» ընդամենը պիտակ է, իրականում մենք «կլասի» խնդիր ունենք
- 11:48Երբ մարդուց խլում են ամենաթանկ արժեքը` ժամանակը
- 11:31Կայացավ «Հայակ» առաջին կինոմրցանակաբաշխությունը
- 16:14Իսկ ո՞ւր է նայում լեզվի պետական տեսչությունը
- 16:20ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում
- 11:06Ուսուցիչը բողոքում է
- 13:18«Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը».Կ.Խոդիկյան
- 13:05Փոխհատուցում` հասցեկան և նպատակային
- 17:40Պայմանագիրը կերկարացվի ևս 3 տարով
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
