Վահագն Չախալյանի հարցը լուծում չի ստանում եղբայրական Վրաստանի բարի կամքի շրջանակներում, իսկ շնորհալի երիտասարդի վիճակը մտահոգում է:
Այս կարծիքին էին ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման թեմայով այսօր անցկացված քննարկման մասնակիցները:
Վահագն Չախալյանը Հայաստանի գրողների միության ադամ է: Նա հետաքրքիր բանաստեղծություններ է գրում: Գրող Լևոն Խեչոյանը, երիտասարդ ջավախեցու հարցին նվիրված այսօրվա քննարկմանը գրողներին կոչ արեց Չախալյանի ազատ արձակման նպատակով նախաձեռնել ստորագրահավաք և այն ուղարկել միջազգային ատյաններին: Խեչոյանը դիմեց ՀՀ նախագահին՝ առաջարկելով առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ժամանակ Վահագն Չախալյանի ազատ արձաման խնդիրը քննարկել Սահակաշվիլու հետ:
Հավաքին ներկա երիտասարները որոշեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել Վահագն Չախալյանի անվամբ էջ, որը թույլ կտա շատերին ճանաչել ջավախահայ երիտասարդին: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարևորեց երիտասարդների ակտիվությունը Չախալյանի ազատ արձակման գործի պայքարում:
« Վրացիներին և նրանց տեղական գործընկերներին չի հաջողվի լռեցնել ջավախահայերի ձայնը և Վահագն Չախալյանի լուռ ձայնը: Քանի դեռ նա բանտում է, մենք չպետք է հանգիստ լինենք »,- հայտարարեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Իսկ շարժման ակտիվիստ Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ Ջավախքի հարցը ներկա պայմաններում ունի երկու տարբերակ՝ կամ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ Ջավախքի հայությունը ունի այդ տարածքում ազատ ապրելու իրավունք, կամ, եթե սա չեղավ, Ջավախքին սպասում է Արցախի տարբերակը՝ լավ ավարտով: «Թող հույս չունենան, որ Ջավախքը կարժանանա Նախիջևանի տարբերակին», – ասաց նա:
1
- 16:43Վարկած ակումբը վերսկսում է իր աշխատանքը
- 15:30Գալուստ Սահակյանը վրաերթի է ենթարկվել
- 12:02Հրդեհ գարեջրի գործարանում
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 15:34«Հանրապետությունը» դուրս եկավ ՀԱԿ – ից
- 15:14Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենը ինքնասպան է եղել
- 13:26Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել չորս հայ դեռահասներ. 2 զոհ, 2 վիրավոր
- 10:54Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սամվել Ալեքսանյանի` խնջույքի հրավերին
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
