Այսօր աշխարհը նշում է ողջույնի օրը: Այս տոնը հորինել են երկու եղբայրներ՝ Մայքլ և Բրայան Մակորմակները, որոնք ապրում էին Միացյալ Նահանգների Նեբրասկա նահանգում: Տոնն առաջին անգամ նշվեց 1973 թվականին: Այս տոն-խաղին մասնակցում են ավելի քան 140 երկրներ: Ողջունելը համարվում է էթիկայի առաջին կանոնը: Տարբեր ազգերի մոտ, հազարամյակների ընթացքում, այն ձևավորվել է տարբեր կերպ: Օրինակ, Հին Չինաստանում, Մոնղոլիայում և Եգիպտոսում մարդիկ իրար ողջունելիս հարցնում էին. «Առո՞ղջ են ձեր ընտանի կենդանները»: Դա կապված էր այն բանի հետ, որ այդ ազգերի մոտ ընտանիքի բարեկեցությունն ապահովում էին ընտանի կենդանիները:: Մինչ օրս ամենազվարճալին համարվում է աֆրիկյան ցեղերի ողջույնի ձևը: Օրինակ՝ Զուլուսներն իրար հանդիպելիս ասում էին. «Ես քեզ տեսնում եմ»: Քենյայի Ակամբա ցեղերը որպես հարգանքի նշան հանդիպելիս թքում էին իրար վրա: Զամբեզիում սովորույթ կար հանդիպելիս ծափ տալ ու խոնարհվել: Հետաքրքիր է նաև հրեաների ողջույնը. նրանք ողջունելիս ասում են «Խաղաղություն ձեզ»: Իրանցիներն ասում են. «Ուրախ եղիր», արաբները ձեռքերը խաչում են կրծքին: Ժամանակակից հասարակությունում, թերևս ողջույնի նման ձևերը չեն պահպանվել, սակայն յուրաքանչյուր ազգ ունի ողջույնի իր ձևը: Տարբեր լեզուներով Ողջույնը տարբեր է հնչում, բայց այն միշտ պահպանում է բարին մաղթելու իմաստը:
11
- 13:14Ծխախոտը` ընդդեմ գեղեցկության
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
