Երեկ դարձյալ ավտովթար էր Արշակունյաց պողոտայի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում: ԱՊՊԱ-ին սպասելիս խցանում էր առաջացել, որն այստեղ արդեն դարձել է սովորական երևույթ:
Ուղիղ մեկ ամիս հյուր ունեի, որն ապրում էր նախկին «Հայրենիքի ունիվերմագի» կողքի շենքում, ու որին այցելում էի ամեն երեկո: Աշխատանքային ժամի ավարտից հետո, երբ մթության մեջ մարդիկ ու մեքենաները խառնվում էին իրար, իրոք վտանգավոր ու տհաճ իրավիճակ էր ստեղծվում: Ու ամեն անգամ, խաչմերուկն անցնելուց հետո, փառք էի տալիս Աստծուն, որ այդ օրն էլ ողջ մնացի:
Անցումը չի գործում անկախացումից ի վեր, երբ ցուրտ ու մութ տարիներին այն վերածվեց հանրային զուգարանի և բոմժերի բնակատեղիի: Սակայն, չգիտես ինչու, տաս տարուց ավելի չգործող «անհույս» անցման պարագայում լուսացույցները դրված են միայն մեքենաների համար. կիսամաշ «զեբրերը» ոչինչ չեն ասում որևէ մեկին: Ու հետիոտնը բացառապես վարորդների քմահաճույքով է հատում փողոցը:
Տարիներ շարունակ Շենգավիթի թաղապետը չնկատեց իր նստավայրից մի քանի մետր հեռու գտնվող խայտառակ վիճաը, ու սայլը տեղից չէր շարժվում: Եկող – գնացող Քաղաքապետերն էլ ոչինչ չարեցին, ու վտանգավոր խաչմերուկը դուրս մնաց ուշադրությունից: Գագիկ Բեգլարյանի օրոք տասնյակ բակեր վերաբացվեցին շենգավիթ համայնքում, սակայն գետնանցումը այդպես էլ մնաց փակ: Պատճառը թերևս մեկն էր. Այստեղ փողեր լվանալու հիմք չկար.մայրաքաղաքի այս հատվածը` գործարանների փակվելուց հետո սակավամարդ է, անցումի տակ առևտուրը գուցե թե չարդարացնի իրեն, ծախսված գումարները անիմաստ են լինելու:
Ի վերջո կարծես Բեգլարյանի օրոք անցումների բարեկարգման շրջանակներում ներգրավվեց նաև այս մեկը:
Արդեն մեկ ամիս է հետևում եմ իրավիճակին, սակայն շինարարները այնքան անաղմուկ ու դանդաղ են աշխատում, որ թվում է, թե շինաշխատանքների ավարտը յոթ սարի հետևում է: Փորձեցինք պարզել, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կարգի վերանորոգում է, ե՞րբ կբացվի անցումը: Ի պատասխան այս հարցերի Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունից «Հայկական Վարկած» էլ.օրաթերթին տեղեկացրեցին.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ աշխատակազմի շինբարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկի գետնանցումում իրականացվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ. կատարվել են պատերի բազալտե սալերի, բազալտե թասակների վերանորոգման աշխատանքներ, փոխվել է էլ. լուսավորությունը, կատարվել են խճաքարե հատակի նորոգման աշխատանքներ։
Աշխատանքներն ավարտվել են։
Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին՝ «Հիմնաքարեր» ՍՊԸ -ի կողմից»։
Հարգելի քաղաքապետ Մարգարյանին
Հ.Գ. Ի դեպ պատասխանի օրվանից անցել է մոտ 5 օր, սակայն անցումը բացված չէ:
Շատ կցանկանայինք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուշադրություն դարձներ, որ իր ղեկավարած կառույցի`քաղաքապետարանի անունից չհնչեր այնպիսի պարզաբանում, որ չի համապատասխանում իրականությանը:
Հ.Գ.2 Շատ հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ չենք անդրադառնում կրկեսի հատվածի խաչմերուկի երթևեկության խայտառակ վիճակին: Այստեղ ևս չափազանց վտանգավոր է անցումը, թե հետիոտների, թե մեքենաների համար: Առաջարկ` եթե ոչ գետնանցում, ապա գոնե կամուրջ կառուցել բազմաֆունկցիոնալ շենքերի շրջակայքում անհրաժեշտ է: Սա ընդունեք որպես առաջարկ Մամուլի տան և հարակից հրատարակչության աշխատակիցների կողմից:
2
One Response to Անցումը շարունակում է փակ մնալ
Մեկնաբանել
- 17:57Բազմազանության շքերթը` հայրենասիրական երգերի ներքո
- 12:52Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08

Ha esqan hamberel eq miqichel hambereq u ancum@ kshahagorcvi , ashxatanqner@ der uji mech en