Բրեդլի Քուփերը 2011 թվականի սեքս-խորհրդանիշ
Բրեդլի Քուփերը 2011 թվականի սեքս-խորհրդանիշ Նոյեմբեր 17, 2011 | 11:16

Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի ամենասեքսուալ տղամարդը` ըստ People ամսագրի:

Ինքը` դերասանը բավական հոռետեսորեն է վերաբերում իր արտաքինին, բայց ամսագրի գնահատականն, իհարկե, նրան հաճելի է: Քուփերը հայտարարել է, որ երբեմն կարող է հրաշալի տեսք ունենալ, իսկ երբեմն էլ` պարզապես սարսափելի, բայց «դա հրաշալի է, որ տղամարդը, ով մոդել չէ, կարող է նման կոչում ստանալ»:

Երկնագույն աչքերով դերասանը մինչեւ վերջերս սիրավեպի մեջ էր դրեասանուհի Ռենե Զելվեգերի հետ, իսկ այժմ հանդիպում է մեկ այլ հոլիվուդյան աստղի` Ջենիֆեր Լոպեսի հետ:

Բրեդլի Քուփերը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Խոստանալ չի նշանակում ամուսնանալ», «Նյու Յորք ես քեզ սիրում եմ» ֆիլմերը:

Մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը կազմվում է ամերիկյան People ամսագրի կողմից` 1985-ից ի վեր: Նախորդ տարի այդ կոչումը բաժին էր հասել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսին:

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր