Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել studyinarmenia.org և amhe.am բուհական պորտալի շնորհանդեսը: Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է համակողմանի տեղեկատվություն ՀՀ-ում գործող պետական, միջազգային և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բոլոնյան գործընթացով պայմանավորված բարեփոխումների մասին:
Արմեն Աշոտյանը Կարևորելով հերթական նոր նախաձեռնությունը բուհական համակարգում նշել է, որ բարձրագույն կրթության համակարգն օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելը նախարարության կողմից դիտարկվում է գերակա խնդիր. «Արտասահմանցի ուսանողների ներգրավման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եվ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, հավակնում ենք մեր վրա վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառույթները: Կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկող արտասահմանցիները, որպես կանոն, որոշակի դժվարություններ էին ունենում բուհական համակարգի մասին տեղեկատվություն ստանալու առումով, քանի որ անգլալեզու համապարփակ ինտերնետ – ռեսուրս չկար: Մեր բարձրագույն կրթական համակարգն արտերկրում քարոզելու և գովազդելու անհրաժեշտություն կա: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թույլ կտա, որ յուրաքանչյուր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը»:
Աշոտյանը կարևորել է, որ նոր կայքը ոչ միայն օտարազգի ուսանողների, այլև՝ սփյուռքի մեր հայրենակիցների համար ևս կապահովի կրթական նոր հնարավորություններ, քանի որ նրանցից ոչ բոլորն են հայախոս:
ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է բուհական պորտալը: Պորտալը նաև առցանց դիմելու հնարավորություն է տալիս. օտարերկրացի ուսանողների համար ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը կարող են նաև առցանց ընդունելության դիմում-հայտեր ընդունել: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սովորել Հայաստանի բուհերում, համացանցով կարող են ուղարկել նախնական հայտ՝ արտահայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկություն և դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը:
2
- 16:43Վարկած ակումբը վերսկսում է իր աշխատանքը
- 15:30Գալուստ Սահակյանը վրաերթի է ենթարկվել
- 12:02Հրդեհ գարեջրի գործարանում
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 15:34«Հանրապետությունը» դուրս եկավ ՀԱԿ – ից
- 15:14Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենը ինքնասպան է եղել
- 13:26Սոչի ուղևորվելիս վթարի են ենթարկվել չորս հայ դեռահասներ. 2 զոհ, 2 վիրավոր
- 10:54Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սամվել Ալեքսանյանի` խնջույքի հրավերին
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
