Վովա Գասպարյանը կազատվի ՔՀԳՎ պետ Աշոտ Կարապետյանից Նոյեմբեր 11, 2011 | 11:13

Թերթը գրում է, որ նորաթուխ ոստիկանապետ Վովա Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխություններ իրականացնել ոստիկանությունում: Լուրեր կան, որ նա կհասնի նաեւ համակարգի «խոշոր» դեմքերին եւ առաջիկայում կազատվի ՔՀԳՎ պետ Աշոտ Կարապետյանից:

«Մեր տեղեկություններով` Կարապետյանը, որը նախկինում Կենտրոնի ոստիկանապետն էր, կզրկվի պաշտոնից՝ այժմ իր ղեկավարած վարչության ու 6-րդ վարչության միավորման հետեւանքով եւ կուղարկվի վերապատրաստման: Երեկ Գասպարանը մի շարք հրամաններ էլ է ստորագրել, որոնցով ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Արա Սիդանյանը:

Մինչ այդ նա բյուրոյի բաժնի պետ էր»,-գրել է «ՀԺ»-ն եւ հավելել, որ Կարեն Բաբակեխյանը ազատվել Է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Շիրակի մարզային վարչության պետ:

52

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր