Նոյեմբերի 10-ին Ոստիկանապետ Վովա Գասպարյանը կրկին մի շարք հրամաններ էստորագրել նոր վերադասավորումներ կատարելով համակարգում։
Այսպես ՀՀ ՊՆ-ից տեղափոխված գնդապետ Արսեն Կյուրեղյանը նշանակվել է ՃՈ Երևանի թիվ 1 հաշվառման քննական բաժանմունքի պետ։ Նրան շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում։ Նախկինում նշված պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մարգարյանը:
Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվում է գրանցվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը։ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ և 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանակվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանալվելով ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնի պետ:
Կադրերի ռեզերվից Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը:
Ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Գինոսյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Նրա փոխարեն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ ոստիկանության մայոր Վահան Մարգարյանը նշանակվել է բաժնի պետի պաշտոնին:
Ոստիկանության գնդապետ Գագիկ Պարեմուզյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանը, որը մինչ այդ կադրերի ռեզերվում էր:
Կադրային փոփոխություններ են կատարվում նաև համակարգի ավելի ցածր օղակներում:
- 17:05Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 34 ավտոմեքենա
- 14:29Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրում «անգիտակից» ժողովրդից
- 16:58Սարգսյանական օրեր՝ գազի թանկացման համատեքստում
- 13:10ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է
- 17:46Կարգավորման գործընթացում բեկում չի սպասվում
- 15:39Հեֆերնը կոչ է անում՝ թուլացնել կախվածությունը ռուսական գազից
- 13:30Կարևոր է վերականգնվող էներգիան, կարևոր է դիվերսիֆիկացիան. Ջոն Հեֆերն
- 18:05Անհավես քննարկումներ
- 17:29Մի ստվերեք առանց այդ էլ հոգսերով լի դպրոցի պատիվը
- 15:27Մարտի 1-ի թեման անտեր է մնացել
