Ընկերոջը հրել-գցել  է օղու թորման եռացող կաթսայի մեջ
Ընկերոջը հրել-գցել է օղու թորման եռացող կաթսայի մեջ Նոյեմբեր 08, 2011 | 12:14

Նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հովք գյուղի բնակիչներից մեկը` հայտնելով, որ վնասվածքներն ստացել է տանը, անզգուշությամբ եռման ջուրը վրան լցնելու հետևանքով: Սակայն պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, համագյուղացու տան մոտ, օղի թորելու ժամանակ. համագյուղացին նրան դիտավորյալ հրել-գցել  է օղու թորման եռացող կաթսայի մեջ և պատճառել վնասվածքներ:

10

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր