Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, հատկացումներ չկան:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Հետաքրքիր է, որ նախարարությունը իր ուսումնասիրությունների արդյունքում գտել է ամենահեշտ ելքը` այսինքն որոշել է մի անապահովին հանել, տեղը մեկ ուրիշին բերելու համար: Շատ տրամաբանական լուծում է, հատկապես որ մեր իշխանությունների ուժերը միայն վերջինների վրա է պատում, իսկ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից, որ տարիներ առաջ յուրացրեց որբերի բնակարանաշինության գումարներն ու անհետացավ, հետ վերադարձնելով դրանց մի չնչին մասը միայն, այդպես էլ փոխհատուցում պահանջող չեղավ. այն նյութական ու բարոյական վճարի չնչին տոկոսի չափով իսկ, որ պատճառվել էր ՀՀ քաղաքացուն: Չունե՞ր կազմակերպությունը, կամ կառույցի ղեկավար Լյովա Աբրահամյանն անշարժ գույք կամ դրամական միջոցներ:
Իսկ այսօր նախարարն ասում է` այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ասում է` թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:
2003-2010թթ. այդ նպատակով մոտ 300 բնակարան է տրվել: Իսկ արդեն 2011-ին միջոցներ չեն հատկացվել: «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին` ուղղակի չեն բնակվում, կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»,- հայտարարել է Գրիգորյանը: Հրաշալի արդարացում է` վերցրեք, որ մարդիկ հետ` տուն չգան, վերցրեք, որ թշվառները էլ ավելի խրվեն թշվառության մեջ, իսկ սոկլգրուպները թող ազատ սավառնեն ու վայելեն միլիոնները:
Ի դեպ սա ՀՀ գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունն է.
Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով` 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին և 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր: Ըստ այդմ՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան:
Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ—ի հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ:
Պայմանագրերով նախատեսված միայն 12 բնակարանների գնման գործարքների ստուգմամբ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53 մլն. դրամ ավել գներով, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով:
Նախաքննությունն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Իսկ որպեսզի պարզ լինի պատկերը ավելացնենք, որ Լյովա Աղաբաբյանը, այդ ժամանակ ինչ որ գումար հետ վճարեց պետբյուջե, և մեր ունեցած տեղեկություններով, առանց պատասխանատվություն կրելու հեռացավ երկրից:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.