2012 թ. փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, իսկ հարկային բեռը կավելանա այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ՝ դրանք պատշաճ կերպով հարկելու համար: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 1-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով աղմկահարույց հարկային փաթեթը:
Առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները.
- Եկամտահարկի մասով ներդրվում է պրոգրեսիվ սանդղակ: Երկու միլիոն դրամ եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացվում է 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:
- Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին: Ըստ Տ. Սարգսյանի` հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Թանկ ալկոհոլային խմիքների տեսակարար կշիռը, ըստ կառավարության գնահատականների, ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս: Համեմատաբար էժան ալկոհոլային խմիչքների վրա հարկային բեռը չի ավելանալու:
- Հաջորդը շքեղության հարկն է: Առաջարկվում է թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Դա, վարչապետի գնահատմամբ, հնարավորություն կտա մոտավորապես մեկ մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար:
- Քննարկման առարկա է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնալվում դրա շնորհիվ ունենալ լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ:
- Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է: Հարկային ստուգումներն այդ բնագավառում 2012 թվականին կբացառվեն այն պարագայում, եթե արտոնագրային վճարումներն իրականացվել են պետության կողմից սահմանված չափերով: Ընդլայնվում են գործունեության տեսակները, որոնք ընկնելու են արտոնագրային վճարների գործառույթներ: Դա թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներն են, վարսավիրանոցների ծառայությունները, ավտոտեխսպասարկման կայանների եւ ավտոկանգառների գործունեությունը, հանրային սննդի ոլորտը, փոքր հյուրանոցների ոլորտը:
- Փոփոխություններ կկատարվեն ավելացված արժեքի հարկի հաշվեգրման համակարգում: Ներկա օրենսդրությամբ` ձեռներեցները կարող են առանց ստուգումների հաշվանցում կատարել մինչեւ 100 հազար դրամի սահմաններում; Այդ շեմը կհասցվի մինչեւ 10 միլիոն դրամ:
23
- 17:57Բազմազանության շքերթը` հայրենասիրական երգերի ներքո
- 12:52Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
