Հայաստան- Ադրբեջան
Հայաստան- Ադրբեջան Հոկտեմբեր 27, 2011 | 17:29

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը թուրքական Իզմիթում շարունակվող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին, սակայն շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մեր ընտրանին այժմ իր ակտիվում ունի 16,5 միավոր և 1,5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում հաստատված Ռուսաստանի հավաքականին: Վրացիները երրորդ տեղում են 13,5 միավոր արդյունքով:

6-րդ տուրում Հայաստանի պատանեկան ընտրանու մրցակիցն այսօր Ադրբեջանի թիմն է, որը հաշվետու տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Իրանի հավաքականի հետ և 13 միավորով հայտնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

 

 

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր