«Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը».Կ.Խոդիկյան
«Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը».Կ.Խոդիկյան Հոկտեմբեր 24, 2011 | 13:18

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրամատուրգ, գրող Կարինե Խոդիկյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «PR գրուպի» պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը քննարկեցին ներկայիս գրական մթնոլորտն ու գրականությանը վերաբերող մի շարք  այլ առանցքային հարցեր, մասնավորապես`
«Գիրք. 21-րդ դար: Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը, ինչպե՞ս գտնել ընթերցող» թեման:

Կարինե Խոդիկյանը նշեց, որ պատրաստ են ընթերցողին ներկայացնել աուդիո-գիրք, սակայն այսօր ավելի լայն «սպեկտոր» կցանկանային ներկայացնել:

Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ վերջին տարիներին հրատարակիչները քայլեր են ձեռնարկում ընթերցողի համար, մտորում են՝ արդյո՞ք ինտերնետը կփակի դեպի գիրք ճանապարհը: Բանախոսը կարծում է, որ՝ ոչ:

Ներկայացվեց երեխաների համար հետաքրքրաշարժ խաղալիք-գրքեր, որոնք աուդիո են և իրենց գրավչությամբ կարող են երեխաների մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ:

Ռուբեն Փաշինյանն ասաց, որ գիրքը կարող է, տարբեր տրանսֆորմացիաների է ենթարկվել, սակայն այժմ պարզապես մարդիկ հոգնել են կարդալուց. «Չեմ կարծում, որ պետք է ստիպել արհեստականորեն կարդալու, պարզապես պետք է հասանելի դարձնել գիրքը»,- ասաց նա:

«Այսօր իսկապես ստեղծվում է այնպիսի գրականություն, որը ճիշտ PR-ի դեպքում կգտնի իր ընթերցողին»,- ընդգծեց Խոդիկյանը:

13

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր