Նախօրեին թերթի լրագրողի և ԼՂՀ ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որն ավարտվել է ԼՂՀ ինքնիշխան հանրապետության Արտաքին գործերի նախարարության վարչության պետի արած հետևյալ արտահայտությամբ. «Կարի՞ս սիկտիրդ քաշիս»,- կիսաղարաբաղերեն ասել է Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյան։ Ստորև ներկայացվում է խոսակցության սղագրությունը.
Լրագրող – Պարոն Պետրոսյան, ե՞րբ է նշանակվելու ԼՂՀ արտգործնախարար և նշանակվելո՞ւ է արդյոք։
Մարսել Պետրոսյան – Պարտավոր եմ իմանալ, հա՞։ Ոչ ես եմ նշանակողը, ոչ ես եմ առաջադրողը։ Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին։
Լրագրող – Կարո՞ղ եք ճշտել։
Մ.Պ. – Ումի՞ց։
Լրագրող – Ես ի՞նչ իմանամ, պարոն Պետրոսյան։
Մ.Պ. – Դե եթե դուք լրագրող եք, գիտեք, թե ընդհանրապես նախարարներին ովքեր են նշանակում, ինչի՞ եք ինձ դիմում բայց։ Եթե մեկ ուրիշ հարցով լինի, խնդիր չկա, բայց էդ հարցին ես չեմ կարող պատասխանել։
Լրագրող – Ընդհանրապես էսպես է. մենք դիմում ենք մամուլի բաժին, այնտեղից ճշտում, մեզ ասում են՝ հնարավո՞ր է այդպիսի պաշտոնի նշանակում, թե ոչ։
Մ.Պ. – Մենք ունենք նախարար ժամանակավոր պաշտոնակատար։
Լրագրող – Դե, կարծում, եմ, իր հետ չեմ կարող խոսել, դրա համար ձեզ հետ եմ խոսում։
Մ.Պ. – Հա, բայց ինքն էլ չի կարող ձեր հարցին պատասխանել, ինքը, ես, մեկ ուրիշը ի՞նչ իմանա, թե իրեն երբ են նշանակելու, նշանակելո՞ւ են արդյոք, թե ոչ։ Ճիշտ հասցեով չեք դիմել, ցավոք սրտի։
Լրագրող – Այսինքն, պետք է դիմեմ նախագահի մամուլի խոսնակի՞ն։
Մ.Պ. – Թեկուզ, բայց ինքն էլ հազիվ թե իմանա, ես ի՞նչ իմանամ, փորձեք։
Լրագրող – Այսպիսի տեղեկություն կար, որ Օլեգ Եսայանին է առաջարկվել ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, և նա մերժել է։ Ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞ ոչ։
Մ.Պ. – Ես նման բաներ չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես տեղյակ չեմ։ Դա հարցրեք նրանից, որ իբր թե մերժել ա, ես ի՞նչ իմանամ, մերժել ա, ասել են, չեն ասել։
Լրագրող – Իսկ դուք ընդհանրապես տեղյա՞կ եք արտգործնախարարության աշխատանքին…
Մ.Պ. – Կարի՞ս սիկտիրդ քաշիս։
1
- 11:41Ո՞վ կդառնա վարչապետ
- 11:13Բեգլարյանը նախարարական պորտֆելից բացի փոխվարչապետի պաշտոնն է ուզում
- 12:13Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն
- 13:05Ծառուկյանը Գալստյանին զրկե՞լ է իր խոսնակի պարտականություններից
- 12:22Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վայր դնել մանդատն ու առաջադրվել նախագահական ընտրություններում
- 11:12Կոալիցիան նույն ձևաչափով կպահպանվի. վարչապետը կլինի Տիգրան Սարգսյանը, Աժ նախագահը` Հովիկ Աբրահամյանը
- 11:47Եթե պարզվի, որ Արամ Սարգսյանը ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ. Լևոն Տեր-Պետրոսյան
- 12:11Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը՞
- 11:04ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ
- 12:00Բեգլարյանն իր շքախմբով հայտնվել է Պարոնյան փողոցում, բայց պարզվել է «լոժնի վիզով է» 08:22 • 04.05.12
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08