Գյուտ Խաչի  տոնը
Գյուտ Խաչի տոնը Հոկտեմբեր 22, 2011 | 17:07

Հոկտեմբերի 23-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Գյուտ Խաչի  տոնը, որի  առթիվ եկեղեցիներում կմատուցվի պատարագ: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նուբարաշեն համայնքի հոգեւոր հովիվ  Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: «Քրիստոսի արյամբ ողողված խաչը բազում հրաշքներ է գործում եւ շատ դեպքերում այդ խաչով մարդիկ քրիստոնյա են դառնում: Երուսաղեմում հրեաները քանի որ հալածում էին քրիստոնյաներին, չեն ընդունում խաչը եւ վերցնում են տիրոջ խաչափայտը եւ թաղում են հողի տակ: Թագուհին ուզում էր գտնել այդ խաչափայտը, սակայն գտնում է երեք այդպիսի խաչափայտ, դնում է մահացած աղջկա վրա եւ աղջիկը կենդանանում է ու խաչը սկսում է հրաշքներ գործել»,- տոնի իմաստը ներկայացրեց քահանան` հավելելով, որ  դրանից հետո էլի հրեաները գողանում են խաչը, բայց մեկ այլ թագուհի գտնում է այն, դնում մահացած պատանու վրա եւ նա էլ է կենդանանում:

Հայ առաքելական եկեղեցին ունի խաչի չորս տոն` Երերումը Սուրբ խաչի, Խաչվերաց, Վարագա Սուրբ խաչի եւ Գյուտ խաչի: 370-ականներից ի վեր Խաչի գյուտը տոնվում է գրեթե բոլոր քրիստոնեական երկրներում: Նա ասաց նաև որ հիսուսի խաչափայտի մասունքներից պահպանվում են նաեւ սուրբ Էջմիածնում:

 

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր