Ո՞րն է վահանաձեւ գեղձի նշանակությունը: Այն արտադրում է հորմոններ, որոնք խիստ կարեւոր են օրգանիզմի նյութափոխանակման համար: Դրանք տիրոքսին, տրիոդտիրոնին եւ տիրեոկալցիտոնին կոչվող հորմոններն են, որոնց աշխատանքի խանգարումը վտանգավոր է դառնում:
Վահանձեւ գեղձի հորմոնները յոդ են պարունակում, առանց որի օրգանիզմում առաջանում է յոդի պակաս: Այն բնակավայրերում, որտեղ հողի եւ ջրի մեջ կա յոդի պակաս, շատ մարդիկ ունեն վահանաձեւ գեղձի հիվանդություններ՝ էնդոմիկ քարճիկ (зоб), հանգույցներ, ուռուցքներ, որոնք կարող են ազդել մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:
Պատահում է, որ վահանաձեւ գեղձն ունենա նաեւ հորմոնների քանակի ավելցուկ: Այս հիվանդությունը կոչվում է հիպերտիերոզ (гипертиреоз), որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել:
Օրգանիզմում յոդի պակասը կոչվում է հիպոտիրեոզ: Թեեւ մեղավորը միայն հողն ու ջուրը չեն, դա նաեւ տարիքային է: Վիճակագրությունը այսպիսի տվյալներ է բերել. 50 անց յուրաքանչյուր տասներորդ կնոջ օրգանիզմում նկատվում է յոդի պակաս: Բայց վերջին շրջանում, բժիշկները նկատել են, հիպոտիրեոզի «երիտասարդացում»:
Ինչպե՞ս յոդացնենք վահանաձեւ գեղձը: Ամեն օր մենք պետք է ստանանք 150-200մգ յոդ:
Անգամ ձուկ եւ ծովային կաղամբ ուտելով չենք օգնի, քանի որ լիարժեք չափաբաժին ստանալու համար, մեզ անհրաժեշտ է օրական ուտել մեկ կիլոգրամից ոչ պակաս: Այսօր արտադրում են մթերք, որը հագեցված է յոդով, օրինակ՝ հաց, կաթ, յոգուրտներ: Գոյություն ունեն նաեւ յոդ պարունակող դեղամիջոցներ:
Բայց ամենամատչել միջոցը յոդացված աղն է: Եթե սննդի մեջ ավելացնենք այդ աղը, ապա այն կհագեցնի օրգանիզմը յոդով: Բայց յոդացված աղը պիտի պահպանեք երեք ամսից ոչ ավելի, քանի որ յոդը ցնդելու հատկություն ունի:
Այն կանայք, ովքեր հղի են, առավել ուշադիր պետք է լինեն, որպեսզի սնունդը հագեցած լինի յոդով:
Դուք մրսո՞ւմ եք տաք եղանակին: Դժվա՞ր եք տանում շոգը: Շո՞ւտ եք հոգնում եւ անընդհատ քնե՞լ եք ուզում: Բողոքո՞ւմ եք վատ տրամադրությունից:
Ամենավատն այն է, որ այս ախտանիշների դեպքում հիվանդները դիմում են ոչ ճիշտ բժշկի: Օրինակ՝ կանայք հաճախ ավելանում են քաշով, մազաթափություն, մարմնի քոր եւ սեռական օրգանների խնդիրներ են ունենում, կարող է երկար տարիներ դիետա պահեն, դիմահարդարների մոտ հաճախեն, այնինչ՝ այդ ամենի պատճառը եղել է վահանաձեւ գեղձի ախտահարումը: Այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս, նման ախտանիշների դեպքում, անպայման դիմել էնդոկրինոլոգներին:
Վահանձեւ գեղձի ախտահարման դեպքում, սովորաբար բժիշկները նշանակում են սինթետիկ հորմոններ:
Իհարկե, այսօր բժշկությունը ի զորու է օգնել նմանատիպ հիվանդներին, բայց մինչ հիվանդասենյակ հասնելը, եղեք ավելի ուշադիր ձեր օրգանիզմի նկատմամբ: Կանխեք հիվանդության զարգացումը: Պահպանեք Ձեր առողջությունը:
680
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
- 12:56Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը ըստ Forbes-ի
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
